Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

«Այսօրվա ապիկար իշխանությունները կազմաքանդել են մեր անվտանգության համակարգը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլոր գործողությունները, ծրագրերը, խնդիրները, որոնք «5165» շարժումն իր առջև դրել է երկարաժամկետ լուծելու համար, կապված են ազգային դիմագիծ, ինքնություն, ազգային արժեքներով ապրող քաղաքացի ձևավորելու հետ, որոնք կկերտեն ազգային կենսունակ ու ժամանակակից պետություն: Շարժման նպատակն է նպաստել երկրում այնպիսի էլիտայի ստեղծմանը, որը կառաջնորդի այդ գործընթացը՝ հիմքում ունենալով ոչ թե խմբային, անձնական, այլ պետության ու ազգային շահը:

«Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց «5165» շարժման հիմնադիր անդամ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը: «Մենք հասկանում ենք, որ նման կարևոր նպատակների իրագործումը կապված է նաև քաղաքական որոշումների ընդունման գործընթացի վրա ազդեցություն ունենալու հնարավորության հետ, ինչը նշանակում է իշխանության մաս դառնալ: Շարժումը սոցիալքաղաքական է և նպատակ ունի ազդել նաև որոշումների կայացման վրա»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալավ լուծումը չէին. «Իշխանությունները պետք է այնքան հասունություն ու կամք դրսևորեին, որ գոնե նոյեմբերի 9-ից հետո հեռանային՝ տեղը զիջելով ժամանակավոր կառավարությանը: Բայց այդքան հասունություն չկա, և ընտրություններ են անցկացնում այն իրավիճակում, երբ ժողովուրդն իրենց քաղաքականության հետևանքով գերպառակտված է: Այս ամենավատ իրավիճակում ընտրությունները լավ լուծում չեն, բայց, մյուս կողմից, չենք կարող չմասնակցել ընտրություններին, որովհետև այդ դեպքում նման պասիվությունն իրենց օգտին է»:

Նա շեշտեց, որ իրենց առջև դրված նպատակներն իրագործելու ուղիներից մեկը նաև երկարաժամկետ բնույթ ունի՝ կապված է շարժման կրթա-մշակութային բովանդակություն ունեցող ծրագրերի հետ: Մենուա Սողոմոնյանն այսօր երկրի առջև ծառացած մի շարք մարտահրավերներ է տեսնում, բայց ամենաակնառուն ու ամենակարևորը, նրա խոսքով, անվտանգության խնդիրն է: «Այսօրվա ապիկար իշխանությունները, երեք տարի շահագործելով ժողովրդի վստահության բարձր քվեն, կազմաքանդել են մեր անվտանգության համակարգը, ինչպես նաև պետական ինստիտուտների համակարգը: Տվել են խոստումներ, բայց ոչինչ չեն արել ու բոլոր ոլորտներում ձախողել են: Այս ամենը այն ամենաէական պատճառներից է, որի հետևանքով ունեցանք 44-օրյա պատերազմ՝ իր ողբերգական հետևանքներով ու պարտությամբ: Զգալով մեր թույլ կողմը՝ թշնամին այսօր էլ շարունակում է իր առաջխաղացումը: Մենք ունենք գոյութենական սպառնալիք, որը գործադրվում է Ադրբեջանի կողմից, ու որին մեծ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան:

Մեր խնդիրների խնդիրը հնարավորինս շուտ հուսալի պետություն ստեղծելն է, որը համապատասխան ռեսուրսներ մոբիլիզացնելով, համապատասխան հուսալի կառավարման համակարգի միջոցով կկարողանա համախմբել համայն հայության ռեսուրսները՝ հուսալի անվտանգություն ու պաշտպանություն կազմակերպելու համար»,-ասաց մեր զրուցակիցը: Նրա դիտարկմամբ, բոլոր ոլորտներում կարգավորումները պետք է տալ այնպես, որ դրանք անվտանգային կարիքների բավարարմանը նպաստեն. «Այդ համատեքստում կարևոր հարցերից մեկը ռազմական արդյունաբերությունն է, ինչպես նաև արտաքին քաղաքական դաշտում գործընկերների հետ ճիշտ հարաբերությունների կառուցումը»:

Հաշվի առնելով, որ Մ. Սողոմոնյանը երկար տարիների դասախոս է, գիտնական, նրա հետ զրույցում անդրադարձանք նաև կրթական խնդիրներին: «Այս իշխանությունը կրթության ոլորտում շատ վտանգավոր քաղաքականություն է իրականացրել ու շարունակում է իրականացնել: Դա կապված է իշխանությունների, գոնե նրանց մի մասի ոչ կոմպետենտության հետ, նաև նրանց մի մասի՝ ազգային դիմագիծը վերացնող նպատակային գործունեության հետ: Մասնավորապես, հանրակրթության չափորոշիչների մեջ տարվում է մի գիծ, որով ջնջվում է ազգային դիմագիծը, պաշտպանունակության բարձրացման նպատակադրումն է հանվում: Նշվածն, օրինակ՝ դրսևորվում է ռազմական կրթության դասերը քչացնելով, «Հայոց եկեղեցու պատմության» դասաժամերը մերժելով: Ազգային արժեքների հակաքարոզչություն է տարվում, որը կոնկրետ արտահայտվում է հանրակրթության չափորոշիչներում և կրթական պետական քաղաքականության ամենավտանգավոր գծերից մեկն է»,-նշեց նա:

Անդրադառնալով բուհերի խնդիրներին՝ նա շեշտեց. «Մենք չենք տեսել որևիցե հստակ քաղաքական ուղեգիծ, որով բուհերի առջև կդրվեն խնդիրներ՝ ելնելով պետական առաջնահերթություններից: Ավելին, չանելով հանդերձ, բուհերի նկատմամբ վարվող քաղաքականության հիմնական նպատակը բուհերի վրա վերահսկողություն ունենալն է: Բացարձակ հաշվի չի առնվում, չի կարևորվում այն պոտենցիալը, ըստ որի՝ բուհերը կարող են լավ մասնագետներ պատրաստել: Երեք տարվա մեջ բուհերի զարգացման համար ոչինչ չի արվել, ընդհակառակը՝ եղած քիչ թե շատ կայուն վիճակը կազմաքանդելու քաղաքականություն է իրականացվել: Այնպես չէ, որ իրենցից առաջ բուհերում լավ վիճակ էր, բայց իրենց քաղաքականությունն ընդհանրապես քանդման է տանում: Նշվածի ցայտուն դրսևորումն այն է, որ ամեն կերպ ուզում են բուհերի կառավարման խորհուրդներում քաղաքական իշխանության ներկայացուցիչներ լինեն և ռեկտոր ընտրեն իրենց թելադրանքով»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում