Այսօր հրշեջների միջազգային օրն է
Մասիսի 4-ը հրշեջների մասնագիտական տոնն է, որը միջազգային մակարդակում նշում են մասնագետները, որոնք պաշտպանում եւ փրկում են մարդկանց, կենդանիների կյանքերը, նրանց սեփականությունը, ինչպես նաեւ էկոհամակարգի օբյեկտները: Երբեմն կրակի դեմ պայքարը խլում է այդ քաջարի մասնագետների կյանքերը, հաղորդում է Calend-ը:
Հրշեջների միջազգային օրը սահմանվել է հենց այդպիսի մի քանի ողբերգական իրադարձությունների հետեւանքով՝ կապված անտառային հրդեհի մարման աշխատանքների հետ 1998 թվականի դեկտեմբերին, որը տեղի էր ունեցել Ավստրալիայում: Այդ ժամանակ իր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել էր հինգ հրշեջ: Դա հրշեջների զոհվելու առաջին դեպքը չէր, սակայն հենց այդ օրը դրդեց մարդկանց նախաձեռնել Միջազգային օրը, երբ հնարավոր կլիներ մեծարել հրդեհի դեմ պայքարող հերոսներին, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցել աշխատանքային պարտքը կատարելիս զոհված հրշեջներին:
Այդ նախաձեռնությունն ընդունվել էր աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչին նպաստել էր դրա տարածումը Համացանցում: Որպես տոնակատարության օր ընտրվել էր Սուրբ Ֆլորիանի մեծարման օրը, որը համարվում է հրշեջների բարեխոսը: Այսպես, մի շարք երկրներում հենց մայիսի 4-ին են հրշեջները նշում իրենց մասնագիտական տոնը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT