Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան
Հասարակություն

Մեր նպատակն արդյունավետ ու արդիական ավիաընկերություն ստեղծելն է, և հասնելու ենք այդ նպատակին. Անանյան

FlyONE Armenia ընկերությունն ընդլայնում է ոչ միայն իրականացվող չվերթների աշխարհագրությունը, այլև՝ քանակը։ Դա վերաբերում է նաև դեպի Ռուսաստանի Դաշնություն իրականացվող չվերթերին։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի համար, սա միայն շուկայավարական խնդիր չէ: ՌԴ-ում են ապրում մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ, որոնց հայրենիքի հետ կապի միակ շոշափելի հնարավորությունն է»,- ասել է FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդում Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին նվիրված համաժողովին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ FlyOne Armenia ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2021 թվականին։ Ընկերության փիլիսոփայությունը հասանելի ավիացիոն ծառայությունների մատուցումն է մեր ուղևորներին, մեր քաղաքացիներին ու Հայաստան այցելող բոլոր զբոսաշրջիկներին։ Ընկերության օդանավային պարկում Airbus A320 տեսակի ժամանակակից օդանավեր են։

«Իհարկե, մեր աշխատանքը չէր ունենա այն արագությունն ու արդյունավետությունը, եթե մեր կողքին չլինեին մեր մոլդովացի գործընկերները՝ FLYONE ընկերությունը, որոնց կարողություններն ու փորձը մեծապես նպաստում են հայկական ազգային ավիաընկերություն ունենալու մեր նպատակի իրականացմանը»,-ընդգծել է ընկերության խորհրդի նախագահը՝ նշելով, որ FlyONE Armenia-ի գործունեության մեկնարկը միջազգային ավիացիոն մամուլը բնութագրեց որպես խիզախում, քանի որ ավիացիոն շուկան չէր հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի ցնցումներն ու դժվար էր կանխատեսել համավարակով պայմանավորված արգելքների վերջը։

«Այսօր ես չէի ցանկանա խոսել անորոշություններով լի ներկայի մասին, այլ խորհել, թե ինչ պետք է անենք, որպեսզի ավիացիոն ոլորտում գործակցությունը մնա օրինակելի»,- նշել է Արամ Անանյանը՝ ներկայացնելով ընկերության գործունեությունը, հեռանկարային ծրագրերը, ապա՝ պատասխանել ներկաների հարցերին։

2022թ. ապրիլի 8-ին Միջազգային գործերի ռուսաստանյան խորհուրդը (РСМД) և ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը Մոսկվայում կազմակերպել են «Հայաստան և Ռուսաստան. Դաշնակցային փոխգործակցության 30 տարի» քաղաքագիտական կլոր սեղանը: Միջոցառումը տեղի է ունեցել «Լորիս-Մելիքով» բանավեճի ֆորումի շրջանակներում և նվիրված է եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին: Միջոցառմանը, որը մեկնարկել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հղած ուղերձների հրապարակմամբ, մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտակրթական և հետազոտական հաստատությունների վերլուծաբաններ, տնտեսության իրական հատվածի և Մոսկվայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայ և ռուսաստանյան քաղաքագետները, գործարարները և հասարակական գործիչները երեք նստաշրջաններում քննարկել են Հարավային Կովկասում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը 2020թ. նոյեմբերի 10-ից հետո, հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, համաշխարհային և տարածաշրջանային նոր իրավիճակում, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության ներուժը ԵԱՏՄ շրջանակներում:

 

Միջազգային գործերի ռուսաստանյան խորհուրդը ՌԴ հեղինակավոր ուղեղային կենտրոններից մեկն է, որի գործունեությունը ուղղված է խաղաղության, ժողովուրդների միջև բարեկամության և համաձայնության ամրապնդմանը, միջազգային հակամարտությունների կանխարգելմանը և ճգնաժամերի կարգավորմանը: Խորհուրդը ստեղծվել է 2010 թ. փետրվարի 2-ին` համաձայն Ռուսաստանի նախագահի կարգադրության: Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է, նախագահը` 1998-2004 թթ. ՌԴ արտգործնախարար, ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Իգոր Իվանովը, գործադիր տնօրենը` Անդրեյ Կորտունովը: Խորհրդի հիմնադիրներն են ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, ՌԴ կրթության ու գիտության նախարարությունը, Ռուսաստանյան գիտությունների ակադեմիան, Արդյունաբերողների ու գործարարների ռուսաստանյան միությունը, «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թ. ապրիլի 3-ին: Այն վերկուսակցական համախմբում է, որը միավորում է հիմնականում նոր սերնդի հայ քաղաքագետների, իրավաբանների, լրագրողների և գործարարների, ինչպես նաև Հայաստանի բարեկամների: Կազմակերպության նախագահը հասարակական-քաղաքական գործիչ Յուրի Նավոյանն է, իսկ համանախագահները` հայագետ, ռուսաստանյան նախկին սենատոր Ռաֆայիլ Զինուրովը և հասարակական գործիչ, գործարար Գոռ Կարախանյանը: Քաղաքագիտական այս համաժողովը Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության համատեղ միջոցառումն է: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ կազմակերպությունները այս տարվա ապրիլի 1-ին գործընկերությունն ամրագրել են համաձայնագրով, որը ստորագրել են ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի գործադիր տնօրեն Անդրեյ Կորտունովը: