Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն ՄարուքյանՏոկիոյում իրականացվել է թռչող մեքենայի առաջին փորձնական թռիչքը «Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասինՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին. ԶելենսկիՊՍԺ-ի ֆուտբոլիստը կկանգնի դատարանի առաջ. նրան uպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում«Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասինԳերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլերԲրազիլիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացելԹոմ Հենքսը կմարմնավորի Աբրահամ Լինքոլնին Մի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանՄադոննան ցնցել է Ինստագրամը կորսետով. 67-ամյա փոփ աստղը ծաղրում է երկրպագուներին և ակնարկում նոր ալբոմի մասին Ընտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինԱպարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտելՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՊրեմիերա. Էռնեստ Հովհաննիսյան և Անետ Աղաբեկյան-«Չեմ ուզում» «Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ Կարապետյան

Մասնագիտական հանրությունն ու բիզնես շրջանակները՝ մեկ հարկի տակ. կայացավ ՀԱՓՀՊ տարեկան ընդհանուր ժողովը

«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին աուդիտորներ և փորձագետ հաշվապահներ, աուդիտորական կազմակերպություններ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների, բիզնես և պրոֆեսիոնալ կառույցների ներկայացուցիչներ, խոշոր կազմակերպությունների ղեկավարներ։

Համաժողովը հրաշալի հնարավորություն էր մեկ հարկի տակ հավաքելու մասնագիտական հանրությանն ու բիզնես շրջանակներին՝ քննարկելու ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխություններն ու դրանց գործնական կիրառումը, արձանագրելու ձեռքբերումներն ու նախանշելու հետագա զարգացման ուղիները:

Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրեց Պալատի 2021 թվականի տարեկան գործունեության արդյունքները,  հետագա զարգացման ուղիները, դրանց հասնելու ռազմավարությունն ու տակտիկան, որոնք ուղղված են ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունավետ համակարգ ձևավորելուն, պետության կողմից պատվիրակված գործառույթների պատշաճ իրականացմանը, աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման համակարգի բարելավմանը, շարունակական մասնագիտական զարգացմանը, աուդիտորական ծառայությունների պահանջների պահպանման արտաքին գնահատման համակարգի ներդրմանը։

Հանրային վերահսկողության խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն իր խոսքում նշեց․«Վերջին տարիներին տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում ներդրվեց նոր՝ «Հանրային վերահսկողության խորհուրդ - Մասնագիտացված կառույց» մոդելը։ Այն  կիրառվում է զարգացած շատ երկրներում և համարվում առավել արդյունավետ համակարգ, քան պետական կարգավորման համակարգերը, որոնք վերաբերում են ֆինանսական հաշվետվողականությանը և կորպորատիվ կառավարմանը, կազմակերպությունների կողմից թափանցիկ, արժանահավատ և օգտագործելի տեղեկատվության ներկայացմանը, բարձրորակ աուդիտորական և մասնագիտական այլ ծառայությունների մատուցմանը, միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը և որակավորմանը»։

Ներկայումս Պալատը Օրենքով հավատարմագրված միակ Մասնագիտացված կառույցն է, որին 2020թ․-ից փոխանցվել են ՀՀ-ում հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական կարգավորման մի շարք կարևոր գործառույթներ, մասնավորապես՝ աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորումների շնորհում, շարունակական մասնագիտական զարգացման պահանջների սահմանում և վերահսկում, աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի հսկողության և օրենքով սահմանված այլ պահանջների պահպանման արտաքին գնահատում և կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառում, մասնագիտական հանրության ռեեստրի վարում:

Այսուհետ միայն Պալատի անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունները կարող են մատուցել աուդիտորական ծառայություններ, և միայն Պալատի անդամ ֆիզիկական անձինք կարող են հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր ու միջին կազմակերպություններում աշխատել որպես գլխավոր հաշվապահ, կամ աուդիտորական կազմակերպություններում աշխատել որպես աուդիտոր։

Պալատն իր առաջիկա ծրագրերով նախատեսում է համակարգային ներդրումներ և երակարաժամկետ նախագծեր, մասնավորապես՝ որակավորման քննական բոլոր յոթ առարկաների դասագրքերի արդիականացում, քննությունների կազմակերպման, քննաթերթերի, շտեմարանների, դասախոսական անձնակազմի բարելավում, ֆունկցիոնալ նոր հնարավորություններով Պալատի կայքի պատրաստում, աուդիտորական փաստաթղթավորման մեթոդական ձեռնարկի և աուդիտի իրականացմանը օժանդակող համակարգչային ծրագրի մշակում, աուդիտորական ծառայությունների որակի պահանջների պահպանման արտաքին գնահատման համակարգի ներդրում։  

Պալատն իրականացնում է միջազգային համագործակցության ընդլայնման և կապերի հաստատմանն ուղղված աշխատանքներ, նպատակ ունի դառնալ Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) լիիրավ անդամ։  2021թ․-ին Պալատի և ԱՊՀ ու ԵԱՏՄ երկրների մասնագիտացված կառույցների մասնակցությամբ ստեղծվեց Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խումբը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմինը։ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ստորագրվեց Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիր, որի շրջանակում ԵԱՏՄ անդամ պետություններում ձևավորվում է աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։

Լրացուցիչ տեղեկատվություն

Պալատը ստեղծվել է 1997 թվականին, գործել է որպես Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա, ակտիվ դերակատարում է ունեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումների գործում, համախմբել և միավորել է որակավորված աուդիտորների, հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների մեկ մասնագիտական ​​ասոցիացիայի շուրջ, որն էլ հետագայում վերակազմավորվել է Պալատի:

Պալատը 2005 թվականից հանդիսանում է Հաշվապահների միջազգային դաշնության թղթակից անդամ, ունի 678 անդամ, այդ թվում՝ 302 աուդիտոր, 346 փորձագետ հաշվապահ և 30 աուդիտորական կազմակերպություն: