Շիմոնիտեն ընդհուպ մոտեցել է Նաուսեդային Լիտվայի նախագահական ընտրություններում
Ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն ընդհուպ մոտեցել է տնտեսագետ Գիտիանաս Նաուսեդային Լիտվայի նախագահի ընտրություններում, վկայում են հանրապետության Գլխավոր ընտրական հանձնաժողովի տվյալները ընտրատեղամասերի 99,3 տոկոսի քվեաթերթիկների հաշվարկից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հանձնաժողովի տվյալներով՝ 1972 ընտրատեղամասերից 1959-ի քվեաթերթիկների հաշվարկից հետո Շիմոնիտեն հավաքել է ձայների 30,71 տոկոսը, առաջատարը՝ Նաուսեդան՝ 30,97 տոկոսը։ Նրանք դուրս են գալիս երկրորդ փուլ, քանի որ առաջինում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքի ձայների 51 տոկոսից ոչ պակաս։
Երրորդ տեղում՝ 19,98 տոկոս ձայներով, Լիտվայի գործող վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսն է, որն արդեն հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ կառավարության ղեկավարի պաշտոնից, քանի որ չի կարողացել անցնել երկրորդ փուլ։
Հանրապետության օրենսդրությամբ երկրորդ փուլն անցկացվելու է առաջինից երկու շաբաթ հետո։ Այս դեպքում՝ մայիսի 26-ին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT