Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն օպտիմալացնում է իր մասնաճյուղային ցանցը՝ առցանց սպասարկման միաժամանակյա զարգացմամբ

Թվայնացման և բիզնես գործընթացների կատարելագործման շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն օպտիմալացնում է իր մասնաճյուղային ցանցը՝ առցանց սպասարկման միաժամանակյա զարգացմամբ։  Այս տարի Բանկը նախատեսում է մեկնարկել օնլայն հարթակ, որը կբարձրացնի առցանց վարկերի հասանելիությունը հաճախորդների համար և կդարձնի վերջիններիս ձևակերպման գործընթացն ավելի հեշտ և հարմար։ Բանկային գործառնությունների մեծ մասն արդեն հասանելի է Մոբայլ բանկինգ, Ինտերնետ բանկինգ և Վիդեո բանկինգ ծառայություններում:

ՀՀ Կենտրոնական բանկի համաձայնությամբ դադարեցվելու է հաճախորդների սպասարկումը ՎՏԲ-Հայաստան Բանկի ք․ Երևանի մի քանի մասնաճյուղերում՝ թիվ 21 (ք․ Երևան, Նորք 9 զ-ծ, Վիլնյուսի 3/84), թիվ 4 (ք․ Երևան, Բաղրամյան 56), «Երվանդ Քոչար» (ք․ Երևան, Տիգրան Մեծ պող․ 29ա շին․ 99), ինչպես նաև մարզերում՝ «Ճամբարակ», «Ծաղկահովիտ», «Մարալիկ», «Ախուրյան», թիվ 57 (ք․ Գյումրի) և «Ջերմուկ» մասնաճյուղերում: Վերոնշյալ մասնաճյուղերի հաճախորդները SMS հաղորդագրությամբ և էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն Բանկի մոտակա մասնաճյուղերի մասին, որտեղ կշարունակեն սպասարկվել ողջ ծավալով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է իր դիրքերը տարածաշրջանի բանկային ոլորտում, շարունակում է հաճախորդների լիարժեք սպասարկումը, մատուցում է ֆինանսական ծառայությունների հիմնական տեսակները և կատարում է բոլոր պարտավորություններն իր հաճախորդների և գործընկերների նկատմամբ: Ցանցի ընթացիկ օպտիմալացման արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին հասանելի կլինեն 64 մասնաճյուղեր ՀՀ ողջ տարածքում, 210 բանկոմատներ և 119 վճարային տերմինալներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: