Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներով հետապնդում՝ Երևանում. Բերման են ենթարկվել 2 տղա եւ մեկ աղջիկ

Այսօր՝ հուլիսի 17-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ ու հետապնդման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողներ ենթասպաներ Պետրոս Քյուրտյանն ու Վաչագան Ղազարյանը ծառայություն կատարելիս են լինում Մյասնիկյան պողոտայում, երբ նրանց է մոտենում իրենց գործընկերներից մեկը և հայտնում, որ Մյասնիկյան 9 հասցեում գտնվող մանկական սրճարանի դիմացից դեպի Հերացի փողոց ընթացող Mercedes-AMG GLE 63s մակնիշի 55 XK 555 համարանիշի ավտոմեքենայի միջից վարորդի կողքին նստած քաղաքացին պատուհանից ատրճանակով կրակոցներ է արձակում։ Պ. Քյուրտյանն ու Վ. Ղազարյանը, նկատում են նշված ավտոմեքենան ու սկսում են հետապնդել։

Այդ ընթացքում բարձրախոսի միջոցով հորդորում, որպեսզի վարորդը կանգնի, սակայն վերջինս իրենց հորդորող «կարմիր բերետների» հրահանգներին չի ենթարկվում և դիմում է փախուստի՝ հասնելով Տիգրան Մեծի պողոտա։ Պարեկները հետապնդում են և կարողանում են ամենագնացի դեմն առնել ու տեղում 2 երիտասարդ տղայի և 1 աղջկա կարողանում են բռնել, իսկ 2 աղջիկ դիմում են փախուստի։

Ավտոմեքենանում հայտնաբերվում է ատրճանակը, իսկ վնասազերված անձինք ներկայացվում են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ահազանգով դեպքի վայր են ժամանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Ալեքսան Գասպարյանը և կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը, ովքեր էլ Mercedes-ը տեղափոխում են ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 26-ամյա Ռաֆիկ Խ-ն, իսկ կրակոցների կասկածյալ հեղինակը՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Գ-ն, իսկ մյուս ուղևորը եղել է Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ռիմա Մ-ն։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մյուս 2 աղջիկների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրենց կյանքը վտանգած, Mercedes-ին հետապնդող «կարմիր բերետներ» Պետրոս Քյուրտյանն ու Վաչագան Ղազարյանը