Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Ինչպե՞ս խնայել էլեկտրաէներգիան. պատշգամբային էլեկտրակայաններ

Aussiedlerbote.de-ն գրում է, որ պատշգամբային էլեկտրակայանները հենց այն են, ինչը պետք է Էներգիայի գնի կտրուկ աճի դեպքում: Նրանք, ովքեր ցանկանում են իջեցնել էներգիայի հսկայական ծախսերը, կարող են դա անել պատշգամբային էլեկտրակայաններով:

Վերջերս գերմանական Վայդենի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել մասնավոր միացված արևային էներգիայի համակարգերի սուբսիդավորման մասին։ Քաղաքային խորհրդի որոշման նախագծի համաձայն` նոր համակարգերի գնման համար կվճարվի մինչև 1000 եվրո։

Ներդրված արևային համակարգերը, որոնք նաև կոչվում են պատշգամբային էլեկտրակայաններ, արևային վահանակներ են մոտ 1,8 մետր երկարությամբ և 1 մետր լայնությամբ: Նման վահանակները սովորաբար տեղադրվում են պատշգամբի բազրիքին կամ տանիքի վրա: Այնուհետև էլեկտրաէներգիան մատակարարվում է տան կամ բնակարանի հոսանքի շղթային վարդակից:

Նման մինի էլեկտրակայանը օգտավետ է վարձակալների համար, եթե էներգիան օգտագործվում է սեփական կարիքների համար։ Մեկ կամ երկու արևային մարտկոցների տեղադրումը, որոնք արտադրում են տարեկան 200-600 կՎտժ էներգիա, բավարար չէ, քանի որ դրանք չափազանց թույլ են ընդհանուր ցանցին միանալու համար:

Հարկ է նշել, որ էլեկտրաէներգիայի մեկ կիլովատ/ժամի դիմաց 30 ցենտ գինը, ըստ Վայդենի վարչակազմի հաշվարկների, համակարգին հնարավորություն կտա ինքնածախսածածկվել ամենաուշը տասը տարվա ընթացքում։

Հարկ է նշել, որ Բավարիայի սպառողական կենտրոնի տվյալներով՝ այդ կայանքները տեղադրելու համար թույլտվություն չի պահանջում։ Բավական է գրանցվել էլեկտրաէներգիայի մատակարարի և Դաշնային ցանցային գործակալության մոտ: Պետք է նաև թույլտվություն ստանալ տան տիրոջից, բայց, որպես կանոն, դա միշտ էլ լինում է։

Հարկ է նշել, որ Վայդենում բացի սուբսիդավորման ծրագրից, օրակարգում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման քառամսյա ծրագիրը։

Ընդ որում դրա քարոզարշավը պետք է սկսվի կլիմայի պաշտպանության հայեցակարգի մշակման ավարտից հետո։ Դա, հավանաբար, տեղի կունենա միայն 2023 թվականի վերջին։ Մինչ այժմ Բավարիայում արևային մարտկոցների արտադրության համար նման գործարաններին սուբսիդավորելու որևէ դաշնային ծրագիր չի եղել:

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]