Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Նվեր-տուփեր՝ Արցախում ծնվող նորածինների համար

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի «ՍերԱրցախ» ծրագիրն ուղղված է Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը: Նորածինների համար տուփեր պատրաստելու գաղափարը Աննա Աստվածատուրյան Թերքոթի մոտ առաջացել է վեց տարի առաջ: «Կարդում էի Ֆինլանդիայի մասին, այնտեղ պետությունը օգտակար պարագաներով տուփեր է պատրաստում նորածինների համար: Վաղուց ուզում էի նման ծրագիր իրագործել Արցախի համար: Հիմա ճիշտ ժամանակն է: Ցանկանում ենք աջակցել նորածիններին՝ հոգեպես և, իհարկե, ֆինանսապես՝ այս նվերների տեսքով: Գաղափարն ունեի, բայց ինչի՞ց սկսել: Նախ՝ զրուցեցի ընկերուհիներիս հետ, որոնք երեխաներ ունեն, և հարցրեցի՝ ի՞նչ կցանկանայիք տեսնել նման նվեր-տուփի մեջ: Այսպես կազմվեց անհրաժեշտ իրերի ցանկը, հետո արդեն երկրորդ հարցն առաջացավ՝ ո՞ւմ հետ աշխատել, ինչպե՞ս կազմակերպել ամենը: Ծանոթացա տեղական ընկերությունների հետ, մասնավորաբար սկսեցինք համագործակցել «Լալունց» հագուստի արտադրական ընկերության, «Թեոֆարմա» դեղատների ցանցի, փայտե խաղալիքներ պատրաստող «Play Artsakh»-ի և երեխաների համար փափուկ գրքեր պատրաստող «Թմբլիկ» ընկերության հետ: Այդ գրքերը միասին ենք գրել՝ հայրենիքի և թռչնակի՝ մեր նախագծի խորհրդանիշի թեմայով: Հավաքված տուփը օգնություն չէ, այն նվեր է Արցախի նորածիններին»,-ասում է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը:

Нет описания.

Նա բնակվում է ԱՄՆ-ում և անընդհատ Հայաստանում ու Արցախում լինել և կազմակերպչական հարցերով զբաղվել չի կարող: Այստեղ օգնության է գալիս Լիլիան Գալստյանը՝ Հայաստանում հիմնադրամի ներկայացուցիչը: Նա կապ է պահպանում բոլոր ընկերությունների հետ, կազմակերպում տուփերի հավաքումը և տեղափոխումը Արցախ, իսկ այնտեղ արդեն հիմնադրամի ներկայացուցիչը կազմակերպում է նվեր-տուփերի տեղափոխումը ծննդատներ, արդյունքում դրանք հասնում են նորածիններին: Աննա Աստվածատուրյանն օրերս եղել է Արցախում, մի շարք հանդիպումներ ունեցել այն մարդկանց հետ, որոնք աշխատում են տարբեր, այդ թվում՝ «Սեր Արցախ» ծրագրի վրա: «Արցախում խնդիրները շատ են, դրանցից են փախստականներին տներով, մարդկանց աշխատանքով ապահովելու հարցերը, նրանց, ովքեր ամեն ինչ են կորցրել Արցախի տարբեր բնակավայրերում: Եվ ամենակարևորը՝ Արցախն ուզում է հասկանալ, թե ինչ է լինելու ապագայում: Ցավոտ է մարդկային կյանքերի և տարածքների կորուստը, բայց մարդիկ չեն կարողանում ապագայի պլաններ կազմել: Սփյուռքի համար խնդիր է տեղեկատվական վաակումը, մեզ հիմնականում հասնում է այն տեղեկատվությունը, երբ կրակում են, երբ գազն են անջատում: Բայց քիչ է տեղեկատվությունն այն մասին, թե ինչ է կառուցվում, ինչ փոփոխություններ են տեղի ունենում և այլն: Շատերը տարբեր պատճառներով չեն կարողանում այցելել Արցախ և տեղում հասկանալ իրավիճակը: Նաև նման նախագծերի շնորհիվ փորձում եմ պատմել Արցախի մասին, այն մասին, որ այնտեղ մարդիկ շարունակում են ապրել, բայց դրան զուգահեռ նրանք խնդիրներ ունեն, պետք է հասկանանք, թե ինչպես օգնենք նրանց, ընդ որում՝ ոչ միայն պատերազմի ժամանակ օգնենք ու հետո մոռանանք, այլ միշտ ուշադրության կենտրոնում պահենք Արցախը»,-հավելում է հիմնադրամի նախագահը:

Нет описания.

«Սեր Արցախ» ծրագրի խորհուրդն է արժևորել պատմական հողի վրա ընտանիքներ կազմելու և երեխաների ապագան այստեղ կերտելու դերն ու կարևորությունը: Նախագիծը մեկնարկել է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ ի նշան 2020 թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված և իրենց հայրենի հողին նոր կյանք տվող երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության և պատասխանատվության։ «Սեր Արցախ» ծրագրի շրջանակներում Արցախի ծննդկան մայրիկներին տրամադրվող նվեր-տուփերի մեջ ներառված պարագաները՝ գիշերանոցը, քնապարկը, սրբիչները, վերմակը, խնամքի հիմնական պարագաները (անձեռոցիկներ, մանկական շամպույն, ջերմաչափ և ծծակ), ծննդկանի համար նախատեսված հիգիենայի պարագաները, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով նախագծված փափուկ մանկական գրքերը և փայտե անիվներով խաղալիքները պատրաստվում են Հայաստանում և Արցախում: Արցախում հոգատարությամբ հավաքվում և ուղարկվում են ծննդատներ՝ սպասելու հերթական բալիկի ծննդյան պահին:

Լուսինե Առաքելյան