1 զոհ, 5 վիրավոր. գիշերը Երևանում արտակարգ է եղել
Հուլիսի 26-ին, ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2104» (վարորդ՝ Է. Ա., ծնված 1961 թ․) և «Opel Vectra B» (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
«Opel Vectra B» մակնիշի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, ուղևորներ Լ. Խ.-ն (ծնված 1965 թ.), Ա. Ճ.-ն (ծնված 1971 թ.) և Հ. Խ.-ն (ծնված 1980 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ. Ա.-ն (ծնված 1973 թ.)՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան