Նոր որակ ջրի շուկայում. Նարեկ Նալբանդյանի նոր նախաձեռնությունը
Ջրի շուկան Հայաստանում ամենահագեցած շուկաներից մեկն է, որտեղ բազմաթիվ խաղացողներ՝ մեծ և փոքր ընկերություններ կան, որոնք տարբեր տեսակի, տարբեր շշերի և տարբեր որակի՝ գազավորված և ոչ գազավորված ջրեր են լցնում և վաճառում հանրությանը։
Շուկայում խաղացողներից մեկը՝ հայտնի «Պրոմ ինտեր-ինվեստ» ընկերությունն է՝ գործարար Նարեկ Նալբանդյանի գլխավորությամբ, որը դեկտեմբերից է զբաղվում «AquaYan» ջրերի շշալցմամբ։
Այս ջուրը շշալցվում է Կաթնաղբյուրի սառնորակ ջրից և ֆիլտրվում է նորագույն ֆիլտրերի միջոցով, ինչն ապահովում է գոյություն ունեցող բոլոր տեսակի բակտերիաների մանրէազերծումը և իսպառ վերացումը։ Շշալցման ընթացքում պահպանվում է ջրերի ողջ բնական, յուրօրինակ բաղադրությունը։
Կարճ ժամանակահատվածում գործարար Նարեկ Նալբանդյանին հաջողվել է արժանանալ ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա սպառողների վստահությանն ու համակրանքին։ Արտադրանքի ավելի քան 80 տոկոսը արտահանվում է ԵԱՏՄ երկրներ։
Ընկերությունը ծրագրում է նաև արտահանում իրականացնել դեպի Եվրոպա և հատկապես Գերմանիա, որտեղ վստահ են, որ իրենց յուրօրինակ և գեղեցիկ շշերով ջրերը կկարողանան լուրջ մրցակցություն ապահովել եվրոպական առաջատար ապրանքանիշներին։
Վստահաբար այս ոլորտում կարճ ժամանակահատվածում լուրջ արդյունքներ արձանագրեց «Պրոմ ինտեր-ինվեստ» ընկերությունը իր «AquaYan» ջրերով և կարող է շուկայում առանցքային դեր և տեղ զբաղեցնել, ինչպես նաև արժանի մրցակցություն ցուցաբերել թե՛ ԵԱՏՄ տարածքում, թե՛ եվրոպական երկրներում։
Հատկապես բժիշկները նշում են, որ ջրի մեջ հավասարակշռված ֆիզիոլոգիական ամբողջական բաղադրություն կա, այն պարունակում է կալցիում, մագնեզիում, կալիում, մարմնի համար անհրաժեշտ այլ միկրոէլեմենտներ, և եվրոպական հոսքագիծն ու նորագույն սարքավորումները թույլ են տալիս ընկերությանը մեծ արդյունքներ ցուցաբերել։
Արմեն Մինասյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան