Գեղարքունիքից տեղեկացնում են. կա զոհ և վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Չկալովկա գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW X5 և ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 4 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան