Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Պլեխանովի անվան համալսարանի բակալավրիատի շրջանավարտներն այսօր ստացան իրենց դիպլոմները (լուսանկարներ)

Այսօր՝  հուլիսի 28-ին,  Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ բակալավրիատի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը:

Շրջանավարտներին ողջունեց, շնորհավորեց  ու մաղթանքներ հղեց Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբաձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը: 

«Հարգելի′ շրջանավարտներ, ուրախ եմ ողջունել ձեզ այս  կարևոր օրվա առթիվ: Մաղթում եմ ամենակարևորը՝  հաջողություններ, հաղթանակներ, առողջություն: Մաղթում եմ նաև, որ մեր բուհում ստացած կրթությունը հիմնաքար լինի ձեր նպատակների իրականացման  ճանապարհին և  ես վստահ եմ, որ այն աշխարհայացքը, որը ձևավորվել եք այստեղ, կօգնի ձեզ կյանքում հասնել մեծ հաջողությունների:

Շատ կարևոր է նաև, որ ձեր առջև դնեք հավակնոտ նպատակներ. հաճախ հավակնոտությունը քննադատվում է, բայց պետք է ասեմ, որ եթե այն հիմնված է ճիշտ մոտիվացիայի, առողջ ինքնագնահատականի, ինտելեկտի և նպատակների վրա, ապա օգնում է կյանքում հաղթանակներ գրանցելու և բարձունքներ նվաճելու գործում»,-նշեց Վարդանյանը: 

Նա ավելացրեց նաև, որ մենք ապրում ենք թվային աշխարհում, ուր փորձ է արվում կառավարել և ուղղորդել նաև մարդկային մտածողությունը ու մանիպուլացնել մարդուն:

«Թույլ մի′ տվեք, որ ձեզ մանիպուլյացիայի ենթարկեն, դուք այնքան գիտելիքներ եք ստացել, որ ինքներդ կարող եք մանիպուլացնել ուրիշներին: Դուք ունեք անսպառ ռեսուրսներ՝ հասնելու ցանկացած բարձունքի: Չգիտես ինչու բոլորին թվում է, թե  այն մարդիկ, ովքեր  պաշտոններ են զբաղեցնում, ծնվել են պաշտոնյա, բայց դա այդպես չէ: Նրանք եղել են ձեզ նման ուսանողներ և ձգտել ու հասել են նման  բարձունքների: Ես ուզում եմ, որ դուք այնքան ուժեղ լինեք, որ ինքներդ որոշեք խաղի կանոնները և թելադրեք դրանք ձեզ շրջապատող մարդկանց, որ որոշ ժամանակ անց մենք լսենք ձեր հաջողությունների մասին ու հպարտանանք ձեզանով: Ամենակարևորը՝ կապը պահեք համալսարանի, ձեր զիլ դասախոսների հետ, ովքեր  ոչինչ չեն խնայել ձեզ համար և այսուհետ նույնպես սիրով կուղղորդեն ձեզ, եթե դիմեք նրանց: 

Կաշխատեք Հայաստանում, Ռուսաստանում, թե այլ երկրներում, միշտ հիշեք, որ դուք մեր պետության և ժողովրդի լոբբիստներն եք ամբողջ աշխարհում»,-ասաց Վարդանյանը: 

Շրջանավարտներին իր ողջույնի խոսքն ու ջերմ բարեմաղթանքներն ուղղեց  նաև համալսարանի Տնտեսական գիտությունների ամբիոնի վարիչ Բելլա Գաբրիելյանը.

«Ողջունում եմ բոլորիդ այս նշանակալի օրվա առթիվ, դուք արդեն մեծացել եք և անցնում եք կյանքի նոր փուլ, ձեզանից շատերը կնքել են իրենց  աշխատանքային առաջին պայմանագրերը, մյուս մասը որոշել է իր կրթությունը շարունակել մագիստրատուրայում: Ես ուզում եմ, որ այսուհետ դուք  ձեր առջև դնեք նպատակներ, հասնեք դրանց  և ամենակարևորը՝ հեշտությամբ հաղթահարեք բոլոր այն դժվարությունները, որոնք կհանդիպեն ձեր ճանապարհին, իսկ դա անխուսափելի է: Մաղթում եմ բոլորիդ ամուր առողջություն, հաջողություն և կանաչ ճանապարհ»: 

Բուհի դասախոսական և ղեկավար կազմին իրենց շնորհակալական խոսքը հղեցին նաև շրջանավարտները: 

«Ուզում ենք շնորհակալություն հայտնել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ողջ մանկավարժական կոլեկտիվին և ղեկավար կազմին մեզ այստեղ սովորելու հնարավորություն ընձեռելու, իրենց աշխատանքի և հոգատարության համար, ինչպես նաև այն գիտելիքների  ու հմտությունների համար, որ տվել են մեզ: Շնորհակալ ենք, որ, ի դեմս մեզ, պատրաստել եք ոչ միայն  լավ մասնագետների, այլ նաև դաստիարակել եք լավ մարդիկ»,-նշեց համալսարանի շրջանավարտ Անի Աղեկյանը:

Նշենք, որ բուհի շրջանավարտներից շատերն արդեն իսկ կնքել են իրենց աշխատանքային առաջին պայմանագրերն  այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են՝ «Տաշիր Գրուպ»-ը, ՎՏԲ-Հայաստան բանկը, DGS-Sistems-ը: