Ավետիք Չալաբյանի եղբորն ազատել են աշխատանքից
Կենտրոնական բանկի Գործադիր կոմիտեի անդամ, Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Չալաբյանը։
Մամուլը դեռ շաբաթներ առաջ էր հայտնել, թե ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր մոտ է կանչել Արա Չալաբյանին, հորդորել ազատման դիմում գրել, հակառակ պարագայում ազատման դիմում կգրի ինքը՝ ԿԲ նախագահը։
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի եղբորը տարիների աշխատանքից ազատել են ընդամենը մեկ պատճառով, որ նա Ավետիքի եղբայրն է, իսկ գործող վարչախումբը չի կարողանում մարսել իր հասցեին փաստարկված և կոշտ քննադատությունը։
Փաշինյանական իշխանությունը նախօրեին ստիպված էր ազատ արձակել Չալաբյանին, սակայն նրա և իր ընտանիքի վրա տարածված բռնաճնշումները, վստահաբար, չեն դադարելու։ Ավետիք և Արա Չալաբյանների շուրջ ստեղծված իրավիճակին օրերս բաց նամակով անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի նախկին ընկերը՝ Վահե Վարսանյանը։
«2018 թվականին իշխանությունը փոխեցինք, որ ազատվենք ագահ, հիմար, կոռումպացված ու փտած ռեժիմից՝ վստահ լինելով, որ նման մակարդակի խնդիրների չենք բախվելու, ամենօրյա աշխատանքով, քայլ առ քայլ կորցրածը վերականգնելու ենք: Այդ ամենը չստացվեց. բոլոր խնդիրները խորացան, պատերազմում պարտվեցինք: ...ձեռք բերեցինք Շվարցի ձևակերպմամբ՝ շարքային մի վիշապի»,- նշել էր նա «Ես մի ընկեր ունեի՝ Նիկոլ անունով» վերտառությամբ իր նամակում:
Կարեն Սահակյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան