Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Դնեպրոպետրովսկի մարզի արևային էլեկտրակայաններն ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելի քան 50%-ով

Gorod.dp.ua-ն գրում է, որ Դնեպրոպետրովսկի մարզի տնային արևային էլեկտրակայաններն ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելի քան 50%-ով։ Մարզում արդեն տեղադրված է 6800 կենցաղային արևային կայան, որոնք արևային էներգիան վերածում են էլեկտրական էներգիայի։

Առաջին կիսամյակում դրանք արտադրել են 128 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը ավելի քան մեկուկես անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Տարվա ընթացքում Դնեպրոպետրովսկի մարզում հայտնվել են 2000 նոր արևային էլեկտրակայաններ։ Այդ էներգիա արտադրող բլոկների տեղադրումը, ինչպես նաև եղանակային բարենպաստ պայմաններն էլ հենց հանգեցրել են էլեկտրաէներգիայի արտադրության աճին։

Սպառողները իրենց արտադրած էլեկտրաէներգիայի ծավալի մի մասն օգտագործում են սեփական տան կարիքների համար, իսկ ավելցուկը վաճառում են ընդհանուր էներգետիկ ցանցին: Այսպիսով, տարեսկզբից ցանցը ստացել է մարզի արևային կայանների կողմից գոյացած էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի գրեթե 95%-ը։

Վաճառված կիլովատ/ժամերի դիմաց արևային մարտկոցների սեփականատերերը վճարումներ ստանում են «կանաչ» սակագնով, որը սահմանում է պետությունը։ Հիշեցնենք, որ ռազմական դրության ժամանակ գործում է վճարման առանձին ընթացակարգ։

Ներկայումս սպառողները ստանում են նվազագույն երաշխավորված վճար վաճառված էլեկտրաէներգիայի ծավալի դիմաց։ Դա կախված է այն միջոցներից, որոնք մատակարարը ստացել է հաճախորդներից համապատասխան ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց։

Նման մասնակի վճարումը էլեկտրական կայանների սեփականատերերին իրականացվում է ոչ ուշ, քան հաշվարկային ժամանակաշրջանի ավարտից 60 օր հետո: Մնացած միջոցները կսկսվեն տրամադրվել ռազմական դրության հանելուց 60-օրյա ժամկետի ավարտից հետո առաջին օրվանից։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]