Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

«Արևագորգը» պատրաստ է․ նախաձեռնությանը առաջինը միացել էր IDBank-ը

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած Ռուսլան Թումանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Նորայր Ավագյանը և Սեյրան Սողոյանը հուլիսի 28-ին կապեցին շուրջ մեկ տարի գործվող «Արևագորգի» վերջին հանգույցները: Գորգը կտրելու արարողությունը նույնպես տղաների ձեռքով կատարվեց։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և «Մեգերյան կարպետ»-ի համատեղ «Կապիր, որ․․․» խորագրով այս նախաձեռնությունը մեկնարկել է 2021թ․ հունիսի 4-ին, որի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող էր Արևագորգի իր հանգույցը կապել և ամեն մի հանգույցի դիմաց նվիրաբերել 1,000 ՀՀ դրամ (2 դոլար կամ եվրո, կամ 150 ռուբլի)՝ այդպիսով կանգնելով բոլորիս համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։ 

Մոտ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, դպրոցականներ ու հանրահայտ սիրված անձինք ամեն օր այցելում էին Մարիոթ հյուրանոցի ցուցասրահ ու կապում գորգի իրենց հանգույցը․ առաջինը «բարեԳործեց» IDBank-ը։ Նվիրաբերելով 1 մլն ՀՀ դրամ՝ IDBank-ի աշխատակիցները 1000 կապով հիմք դրեցին Արևագորգի առաջին շարքերին։ Բացի այդ նույն օրը Իդրամն ու IDBank-ը հայտարարեցին, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուն հերթական անգամ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն է լինելու։ Արդյունքում՝ 2021 թվականի հունիս-հուլիս ամիսների «մի դրամների» ողջ գումարը՝ 6․925․000 ՀՀ դրամ, փոխանցվեց 1000+ հիմնադրամին։

Ինչպես «Մի դրամի ուժը», այնպես էլ «Արևագորգի» նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում են այն գաղափարը, որ անգամ փոքր, բայց միասնական ներդրումով մենք կարող ենք արժանապատիվ ապագա ստեղծել մեր զինվորների և նրանց ընտանիքների համար։

«Արևագորգի» նախաձեռնության շնորհիվ մինչև օրս հավաքագրվել է 8,123,000 ՀՀ դրամ, սակայն «Արևագորգի» ճանապարհն այսքանով չի ավարտվում․ այն տեղափոխվել է «Մեգերյան կարպետ»՝ անցնելու հատուկ լվացման և մշակման գործընթացը, որից հետո այն կվաճառվի աճուրդով և ամբողջ հասույթը «Մեգերյան կարպետ»-ի  կողմից կփոխանցվի ԶԱՀ-ին։ 

Միասին՝ հերոսի կողքին

***

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսի 8-ին։ Երկու տարվա ընթացքում տարբեր հիմնադրամների ու նախաձեռնությունների է փոխանցվել 88 մլն ՀՀ դրամից ավելի գումար։ 

***

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» շահույթ չհետապնդող, պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է։ Այն ստեղծվել է 2017թ․ ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, զինհաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: 

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։ 

Մեր սկզբունքներից են թափանցիկությունը և հաշվետվողականությունը, որոնք ապահովում ենք կայքում հրապարակելով Հիմնադրամի կատարած բոլոր հատուցումները, ինչպես նաև ստացված բոլոր նվիրաբերությունները և պարտադիր վճարները։ Մենք նաև որդեգրել ենք արդարության սկզբունքը․ մենք հատուցումներ ենք տրամադրում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված, անհայտ բացակայող զինվորների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն 1-ին կամ 2-րդ խումբ ձեռք բերած զինվորներին անկախ նրանց սոցիալական հնարավորություններից և դիրքից։

Нет описания.