Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաները
Քաղաքականություն

Ես այսօր նոր փորձություններին ընդառաջ եմ գնում. Ավետիք Չալաբյան

Այսօր 14:00 Կենտրոնի դատարանում վերսկսվում է մեր դատական գործընթացը, իսկ մինչ այդ երեկ, օգտվելով կարճատև դադարից և Աստծո շնորհած ազատությունից, մենք երեկ ուխտագնացության գնացինք Գոշավանք, խոնարհվելու և խորհուրդ հարցնելու այնտեղ թևածող Մխիթար Գոշի անմահ ոգուց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա նաեւ նշել է. «Մխիթար Գոշը ավելի քան 800 տարի առաջ հեղինակել է առաջին համապարփակ հայկական Դատաստանագիրքը, որն իր մեջ ներառում է թե Սահմանադրության, և թե ժամանակակից Քրեական օրենսգրքի տարրեր, ընդ որում նա իրավունքի ակունքը տեսել է Աստվածային կամքի և քրիստոնեական արժեքների մեջ, և իր Դատաստանագիրքը գրելով, փորձել է սահմանափակել մարդու նկատմամբ կիրառվող կամայականությունը և ժամանակի դատական կոռուպցիան: Գոշի Դատաստանագիրքը այնպիսի հզոր ձեռնարկ է հանդիսացել, որ դուրս գալով Հայաստանի սահմաններից, հիմք է հանդիսացել ապագայում Վրաստանում ընդունված օրենսգրքի, հետո էլ սկսել է տարածվել նաև մի շարք եվրոպական երկրներում:

Երեկ, գտնվելով մեր պատմության այս փառահեղ վայրում, ունկնդրելով պատարագին և նրան հաջորդած քարոզին, փորձելով աղոթքով հաղորդակցվել Մխիթար Գոշի հավերժող ոգու հետ, ես եկա այն պարզ հետևության, որ յուրաքանչյուրս պետք է խոնարհությամբ ընդունենք մեզ բաժին հասած փորձությունները, չչարանանք, պատրաստ լինենք հատուցել մեր սխալների համար, միևնույն ժամանակ հետևողական պայքարենք մեր ազատության, մեր իրավունքների և մեր իդեալների համար:

Մեր պայքարը շարունակվում է, և ես այսօր նոր փորձություներին ընդառաջ եմ գնում բաց ճակատով, Աստծո ողորմածությամբ, և Մխիթար Գոշի անանց պատգամը սրտիս մեջ: Աստված պահապան բոլորիս»։