Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Հայ-թուրքական գործընթացում Հայաստանի իշխանությունները շարունակում են ձևանալ կույր, խուլ և համր. Ելենա Կիրակոսյան

Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանի հետ.

- Տիկին Կիրակոսյան, Դուք անընդհատ բարձրաձայնում եք բնակչության սոցիալական խնդիրները, մարդկանց ցածր բարեկեցությունն եք մատնանշում, մինչդեռ տնտեսական վիճակագրությունն այլ բանի մասին է խոսում և իշխանություններն էլ դա անընդհատ հիշատակում են. խոսքը վերաբերում է և՛ տնտեսական աճի ցուցանիշին, և՛ աշխատատեղերի հետ կապված անընդհատ գրանցվող ռեկորդներին: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

- Սկսեմ նրանից, որ բնակչության բարեկեցության մակարդակը ոչ թե ցածր, այլ՝ անընդհատ նվազող տրենդի մեջ է: Եվ դա, որքան զարմանալի լինի, պայմանավորված է նաև Ձեր կողմից մատնանշված տնտեսական աճով: Ավելի ճիշտ՝ այն մոդելով, որով այսօր Հայաստանի տնտեսությունն աճ է ապահովում:  Պարզապես պետք է մի փոքր ուշադիր նայել այդ նույն վիճակագրությանը, և միանգամից պարզ է դառնում, որ աճն ապահովվել է, երևի շատ չսխալվեմ, եթե ասեմ՝ ի հաշիվ բացառապես ծառայությունների և առևտրի ոլորտներում աճի: Իսկ այդ ոլորտի հիմնական շահառուներն այսօր զբոսաշրջիկներն են և ուկրաինական զարգացումների արդյունքում Հայաստան տեղափոխված օտարերկրացիները: Ես չեմ ասում, թե տնտեսությունը դրանից չի շահում, բայց դրանից բխող արդյունավետության բաշխվածությունը հանրության լայն շրջանակներ չի ներառում: Էլ չենք խոսում այդ բաղադրիչից եկող բացասական էֆետների մասին, ինչի արդյունքում նաև մի բան էլ տուժում ենք: Բնակարանների և տների վարձակալության գումարի խայտառակ բարձրացումներն ամենավառ օրինակն են: Ու դա այն դեպքում, երբ մինչ քաղաքացիներն ահազանգում էին, պատկան մարմիններն իրականությունից կտրված հայտարարություններ էին անում, իբրև ոչ մի փոփոխություն չկա: Մեկ այլ օրինակ՝ դրամի գերարժևորումը: Ի՞նչ խնդիրների առաջ դրա արդյունքում կանգնեցին արտահանողները, և դա ի՞նչ խորքային հետևանքներ է դեռ ունենալու տնտեսության համար… այլ դիսկուրս կլիներ, եթե դրանից սպասվող դրական տեղաշարժերը զգայինք, օրինակ, ներմուծվող ապրանքներն էժանանային, մինչդեռ տեսնում ենք, որ դա էլ չկա:

Ինչ վերաբերում է իշխանության կողմից անընդհատ հիշատակումներին… անկեղծ ասած չունեմ ցանկություն մանրամասն մեկնաբանելու: Բայց մի հանգամանքի վրա, այնուամենայնիվ, կհրավիրեի ուշադրություն: Նույն այդ վերջին 11,8 % տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին խոսողներն, ինչու՞ օրինակ չեն նշում նույն ժամանակահատվածում արձանագրված 8,1 % սպառողական գների ինդեքսի մասին կամ որոշ ուղղություններից Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների կրճատման վերաբերյալ վիճակագրության մասին: Ինչու՞:

- Ներդրումների մասին: Ըստ Ձեզ, ինչու՞ է նման անկում գրանցվել, երբ գոնե այս ուղղությամբ այս կառավարությունը կարծես թե ուշադրություն է դարձնում:

- Նշենք, որ բավական մեծ անկման ֆոնին ՌԴ-ից ստացվող ներդրումների աճ, այնուամենայնիվ, ունենք: Խոշոր անկում է գրանցվել Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի կողմից, Գերմանիայից, եվրոպական այլ երկրներից ներդրումների ծավալը: Ներդրումների անկման պատճառները, կարծում եմ, բազմագործոն են, բայց դրանցում չենք կարող շրջանցել այս իշխանության կողմից ներդրումների հետ կապված անհետևողական, չհաշվարկված գործողությունները, որոնք ուղղակի վնաս էին հասցնում մեր երկրի ներդրումային գրավչությանը: 

Օտարերկրյա կապիտալով աշխատող քանի՞ ներդրումային ծրագրերի հետ կապված սկանդալային գործողություններ իրականացվեցին, որոնց հիմնավոր լինելու հետ կապված մինչ օրս կան բազմաթիվ հարցեր: Հիշենք Ամուլսարի հանքի զարգացումները, Հարավկովկասյան երկաթուղիների հետ կապված հայտարարությունները, Գազպրոմ Արմենիայի, Զանգեզուրի կոմբինատի վերջին անհասկանալի զարգացումները և այլն: Վստահ եմ՝ այս գործողությունները Հայաստանի առանց այն էլ փխրուն ներդրումային գրավչությանը մեծ հարված են հասցրել, նաև ինչի արդյունքների հետ էլ չի բացառվում՝ գործ ունենք:

- Իշխանությունները ներդումների ծավալի մեծացում ակնկալում են հատկապես  խաղաղության օրակարգի կյանքի կոչման արդյունքում: Սակայն Թուրքիան արդեն բացահայտ խոսում է առնվազն մեկ նախապայմանի մասին: Իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է առանց նախապայմանների երկխոսություն վարել: Ի վերջո, ինչի ՞կարող է հանգեցնել այդ գործընթացը:

- Հայաստանի իշխանությունները համառորեն հերքում են Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշելու փաստը, այնինչ Էրդողանի վերջին հայտարարությունները կապված հայ-թուրքական գործընթացի հետ երկիմաստ չէին: Այս համատեքստում բավականին հետաքրքիր էր նաև Թուրքիայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ իրենց մոտեցումներն ընդունելի էին նաև Հայաստանի վարչապետի համար: Հայաստանից որևէ պաշտոնական արձագանք չեղավ այս կապակցությամբ: Սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս՝ արդյոք բանակցային գործընթացում Թուրքիայի կողմից դրվող նախապայմանը, որն էրդողանը բավականին հստակ ձևակերպեց (հայ-թուրքական սահմանը չի բացի, քանի դեռ Ադրբեջանի խնդիրները լուծված չեն), ընդունելի է Հայաստանի համար, և ընդհարապես, իրական գործընթացն ի՞նչ տրամաբանությամբ է ընթանում:

Չեմ կարող ասել կոնկրետ ինչից դրդված են Հայաստանի իշխանությունները շարունակում ձևանալ կույր, խուլ և համր, սակայն նման պայմաններով բանակցությունների շարունակությունը հանգեցնելու է նրան, որ հերթական անգամ Հայաստանը գնա միակողմանի, մեր պետության համար բավականին ցավոտ զիջումների: