Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաները
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանը քաղաքական հետապնդման զոհ է. Գոհար Մելոյան

Ակնհայտ է, որ պարոն Չալաբյանը, լինելով ակտիվ ընդդիմադիր գործիչ ու հանրության շրջանում բարձր հեղինակություն վայելող անձ, հերթական թիրախային անձանցից է գործող իշխանության համար:

Past.am-ի  հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով «Համախմբում» շարժման անդամ, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքներին:

Հիշեցնենք, որ նա օգոստոսի 3-ին կրկին կալանավորվեց, չնայած նրան, որ դատախազն առաջարկել էր գրավ կիրառել:

«Մարդկանց նկատմամբ կիրառվող կալանքը ոչ թե որպես խափանման միջոց, այլ պատժիչ մահակ է դարձել իշխանության ձեռքում: Կալանքը կիրառման հատուկ նպատակներ ունի, մինչդեռ վերջին 4 տարիներին՝ այս իշխանության շրջանում, տեսել ենք մի օրինաչափություն, ըստ որի՝ կալանքը հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող, ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող գործիչների ու անձանց նկատմամբ որպես մահակ է օգտագործվում՝ նրանց լռեցնելու, նրանց մեկուսացնելու միտումով: Այդ միտումն ակտիվ բնույթ կրեց մասնավորապես հետպատերազմյան շրջանում, հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատերազմից վերադարձել էին ու արդար պահանջներ, նաև հարցադրումներ ունեին իշխող ուժին»,-ասաց  մեր զրուցակիցը:

Գոհար Մելոյանը հավելեց, որ նշվածին հաջորդեց մի իրավիճակ, երբ իրավապահ համակարգի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք դատավորներ իրենց վեհության մեջ մնացին՝ հավատարիմ մնալով իրենց խղճին ու օրենքին: Իրավաբանը հիշեցրեց նաև, որ նշվածին հաջորդեցին որոշակի փոփոխություններ, որոնցով դատավորների նոր թափուր հաստիքներ ստեղծվեցին. «Այդպիսով իշխանությունն իր համար առավել կառավարելի ու կանխատեսելի դատավորների շրջանակ առանձանցելու միտում ուներ»:

Անդրադառնալով Ավետիք Չալաբյանի հերթական կալանավորմանը՝ Գոհար Մելոյանը հիշեցրեց, որ այն առաջինը չէ. «Դրանից առաջ Արամ Գասպարյանի դատավարությունն էր (ԱԱԾ փոխգնդապետ - խմբ. ), երբ կրկին դատախազը դեմ չէր գրավի կիրառմանը, բայց դատարանը կրկին նմանաբնույթ որոշում կայացրեց ու կալանք կիրառեց: Այս անձինք հստակ քաղաքական բանտարկյալներ են: Թե՛ Արամ Գասպարյանի, թե՛ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կրկին կալանք կիրառելով՝ մեկուսացրին նրանց: Պարոն Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին է վկայում նաև աղմուկը՝  կապված իր եղբորն ազգակցական կապի հիմքով ԿԲ-ում զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հետ: Ընդհանուր առմամբ, հստակ հիմքերով ու փաստերվ հասկանում ենք, որ Ավետիք Չալաբյանը մեր երկրում քաղաքական հետապնդման զոհ է: Ընդհանուր առմամբ, Հայաստանում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվողները, հատկապես հանրային աջակցություն վայելող ընդդիմադիր գործիչները իշխող ուժի թիրախ են դառնում: Այսօրվա դրությամբ մեր երկրում արդեն տասնյակ քաղբանտարկյալներ կան»:

Աննա Բադալյան