Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաները
Քաղաքականություն

Այն, ինչ կատարվում է Ավետիք Չալաբյանի հետ, իրավական «բեսպրեդել» է. իրավապաշտպան

Ավետիք Չալաբյանի մեղադրանքի ու քրեական գործի հետ կապված որևէ քննարկում անիմաստ է, որովհետև այն շինծու գործ է և բացարձակապես չի համապատասխանում որևէ միջազգային նորմի: Այս ամբողջ քրեական գործն ուղղակի քաղաքական հետապնդում է Ավետիք Չալաբյանի նկատմամբ:

Past.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին կրկին կալանավորելու որոշմանը:

Խոսելով բուն կալանքի մասին՝  նա հավելեց. «Առհասարակ Եվրոպայի խորհրդի, եվրոպական կառույցների կողմից Հայաստանին ուղղված հորդորն է եղել այն, որ կալանքը պետք է կիրառվի շատ առանձին դեպքերում: Տվյալ դեպքում ևս ուղղակի ծիծաղելի է խոսել կալանքի հիմքերի մասին, որովհետև հատկապես հիմա՝ կապված այս վերջին կալանքի հետ, նախաքննությունն ավարտված է: Այսինքն, Ավետիք Չալաբյանը չէր կարող որևէ կերպ խոչընդոտել այդ շինծու քրեական գործին: Մեծ հաշվով՝ տվյալ դեպքում գործ ունենք «բեսպրեդելի» հետ: Այն, ինչ կատարվում է  Ավետիք Չալաբյանի հետ, իրավական «բեսպրեդել» է: Խոսքը թե՛ քրգործի, թե՛ նախորդ և թե՛ օգոստոսի 3-ին կիրառված կալանքի մասին է»:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ օգոստոսի 3-ին կալանքը կիրառելու ժամանակ ձևական մի ներկայացում եղավ:

«Դատախազությունը, իբր առանձին ու անկախ համակարգ, առաջարկեց ոչ թե կալանք, այլ գրավ կիրառել: Ու հանկարծ «անկախ» դատարանը որոշում է, որ՝ ոչ, պետք է կալանք կիրառել: Սա ներկայացում էր, բեմադրություն, որովհետև թե՛ դատախազությունը, թե՛ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանի ստրուկներն են: Ընդհանուր առմամբ, այս ամենը բռնակալական հակումներ ունեցող մեկ անձի ցանկությունն է: Ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին կալանավորելը, տանջելը, խոշտանգելը նրա պատվերներն են՝ թեկուզև նրանք մահանան, ինչպես Արմեն Գրիգորյանը, Մանվել Գրիգորյանը: Անգամ մահերը նրան որևիցե կերպ չեն հետաքրքրում»,-եզրափակեց Ավետիք Իշխանյանը: