Արցախի Աղավնո եւ Բերձոր բնակավայրերի բնակիչները, որոնց մինչեւ օգոստոսի 25–ը Արցախի իշխանությունները ժամանակ են տվել իրենց տներից դուրս գալու համար, այս օրերին իրենց իրերն են հավաքում, սակայն մինչեւ այս պահը դեռ ոչ մի ընտանիք բնակավայրերից չի հեռացել։
Շատերը դեռ չեն որոշել՝ ուր են տեղափոխվելու, արդյոք վերաբնակվելու են Արցախում, թե բնակություն են հաստատելու Հայաստանում։ Աղավնոյից ընդհանուր առմամբ տարհանվելու է 204 բնակիչ, իսկ Բերձոր քաղաքում, որտեղ մինչ պատերազմը ապրում էր 2000 բնակիչ, հիմա 174–ն են մնացել։ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնելու նաեւ Սուս գյուղը, սակայն, այնտեղ բնակիչներ այս պահին չկան։ Բերձորի եւ Աղավնոյի բնակիչները չեն հաշտվում իրենց ձեռքով կառուցած տները հակառակորդին թողնելու մտքի հետ։
«Հայաստան տեղափոխվելու կամ էլ Արցախում վերաբնակվելու մասին մտադրությունները խառն են, այս պահին մարդիկ չգիտեն՝ ինչ են անելու, յուրաքանչյուր կայացված որոշում կարող է փոփոխվել։ Չկողմնորոշված վիճակ է, ես էլ բոլորի նման դեռ այդ մասին չեմ մտածել, ժամանակ չունեմ, ավելի հանգիստ վիճակում կկայացնեմ որոշումը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։
Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էր օրեր առաջ հայտնել բնակիչներին, որ մինչեւ օգոստոսի 25–ը պետք է ազատեն Աղավնոն ու Բերձորը։ Ըստ նախարարի՝ մինչեւ Արցախում եւ Հայաստանում բնակարան գնելը, բնակիչները կտեղավորվեն կացարաններում։
«Եթե վերաբնակիչ են, ապա տուն գնելու համար սերտիֆիկատ կստանան, իսկ մինչեւ սերտիֆիկատ ստանալը, վարձի փոխհատուցում կստանան»,– ասել էր նախարարը։
Ըստ Բերձորի քաղաքապետի՝ Երեւանում բնակարան գնելու համար Հայաստանի Կառավարությունը տրամադրում է մինչեւ 8 միլիոն դրամ, մարզերում 10, իսկ Արցախում 12 միլիոն դրամ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան