Հանրային լողափերը շտկել են խնդիրները. Նոր որակ սպասարկման ոլորտում
«Սևան» ազգային պարկում վերջին շրջանում ահռելի ներդրումներ են կատարվել՝ լողափերը պատշաճ տեսքի բերելու, հանրության համար իսկապես որակյալ ծառայություններ մատուցելու համար։
Այս սեզոնին արդեն լողափերը սպասարկում է «Պրոմ ինտեր-ինվեստ» ընկերությունը, որի ղեկավար, գործարար Նարեկ Նալբանդյանի կողմից մեծ ներդրումներ են իրականացվել։
Շրջակա միջավայրի նախարարությունն օրեր առաջ տեղեկություն էր տարածել, թե ահազանգեր են ստացվել առկա որոշ խնդիրների մասին։ Տնտեսվարողի կողմից կարճ ժամանակում աշխատանքներ են իրականացվել և շտկվել են բարձրաձայնված բոլոր խնդիրները։
Սևանա լճի հանրային լողափերը եզակի են այդ առումով՝ վերանորոգված հանդերձարաններ և հանրային սանհանգույցներ, պատշաճ աղբահանություն։ Ավելին, վճարովի պառկելաթախտերը հեռացվել են անվճար շվաքարանների տարածքից։ Հատկապես, այս վերջին հանգամանքը հարուցել էր որոշ հանգստացողների «բուռն» վրդովմունքը։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Սևանում գործում է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝ ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, խաղահրապարակներ։
Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում է բուժկետեր և ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը։
Բազմաթիվ մասնավոր լողափեր կերազեն ունենալ նույնպիսի ենթակառուցվածքներ, որ կան հանրային լողափերում, իսկ հանրության որոշ ներկաայցուցիչների արդարացի, երբեմն էլ անարդար քննադատությանն արագ ականջալուր են լինում, ամեն բան անում հանրության սրտով։
Արամ Այվազյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան