Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

«Արդշինինվեստ» բանկի աշխատողը զուգարանից օգտվելու համար ոստիկան կանչեց

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր՝ օգոստոսի 17-ի կեսօրին փոքր գործարք կատարելու համար մտա Արդշինբանկի Նոր-Նորքի մասնաճյուղ։ Բանկի փորձառու աշխատակցուհիներից մեկը մտնելով սպասասրահից մուտք ունեցող մեծ զուգարան՝ կանչեց մասնաճյուղի մուտքի մոտ հերթապահող ոստիկանին եւ ինչ-որ բան ասաց։ Քիչ անց ոստիկանը հանդիմանեց զուգարանից դուրս եկող, կենսաթոշակառուի տարիք ունեցող, սպիտակ մազերով, ֆիդայու թավ բեղերով տղամարդուն, թե նա ինչո՞ւ է օգտվել բանկի զուգարանից։
 
Տղամարդն ասաց, որ իրենց զուգարանով ապահովելը բանկի խնդիրն է Լ
-Ոչ, ձեր խնդիրն է, որտեղ ուզում եք, այնտեղ հոգացեք ձեր կարիքը, բայց ոչ՝ այստեղ,-իր իրավացիության մեջ վստահ մարդու տոնով հակադարձեց ոստիկանը։
Բանկի այդ մասնաճյուղի սպասարահում տեղադրված խմելու ջրի տարողությանը պլաստմասսե, միանգամյա օգտագործման բաժակներ կպցրած չեն, եւ միայն բանկի աշխատողներն են իրենց բաժակներով ամռան շոգին վայելում այդ սառը ջուրը։ Չեն թողնում, որ հաճախորդները խմեն իրենց ջուրը , չեն էլ թողնում, որ մարդիկ իրենց զուգարանում թողնեն օրգանիզմից հեռացող հեղուկը եւ այլն ։
Բանկից օգտվում են նաեւ հղի կանայք, առողջական խնդիրներ ունեցող, միզամուղի հիվանդություն ունեցող անձինք,ամռան տապին մի քանի բաժակ հեղուկ օգտագործած հաճախորդներ, նրանք գործով բանկ են եկել, որտե՞ղ հոգան իրենց բնական կարիքները։ Զուգարանի խնդիր գոյություն ունի Հայաստանի գրեթե բոլոր բանկերում։ Հայաստանի բոլոր ԱԳԼՃԿ-ներում զուգարաններ կան, մեծ շահույթ ունեցող բանկերը ավտոգազալցավորման կայանների չափ չկա՞ն,ո ր հաճախորդների համար բաց զուգարան ունենան։
 
ԱՄՆ-ում ում, ուր երկու անգամ լրագրողական վերապատրաստում եմ անցել, պետական մարմիները ցանկացած հիմնարկ փակում են, եթե այնտեղ հաճախորդների համար բաց, կոկիկ զուգարան չկա։
 
Անասուն երկիր ենք, կասեր Կարգին Հայկոն։