Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Անիմաստ աղմուկ՝ ողբերգության ֆոնին․ ֆեյսբուքյան կերակուր եփելու նուրբ արվեստը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այցելել է «Սուրմալուի» ողբերգության դեպքի վայր և նշել, որ առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը առիթ է մտածելու պայթուցիկ նյութերի պահպանման կանոններն ու հրավառությունների կազմակերպման մշակույթը վերանայելու համար։
 
«Շատ ցավալի ու սթափեցնող է տեղի ունեցածը, և ես վստահ եմ, որ սա առիթ է տալու մտածելու նմանատիպ նյութերի պահպանման վերաբերյալ, սա առիթ է տալու մտածելու մեր մշակույթում` մեր ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին հրավառության օգտագործման վերաբերյալ»,– ասել է Ավինյանը։
Նա նաև հիշեցրել է, 2021թ–ին, կառավարությունը օրենսդրական առաջարկ էր ներկայացրել, որով գրեթե սահմանափակվում էր հրավառության միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ։ Նախագծով առաջարկվում էր հրավառությունների կազմակերպումը պատվիրակել բացառապես համայնքային ու պետական իշխանություններին։
 
 
Նախկին փոխվարչապետը նշել է, որ խնդիրը միայն հրավառության համար թույլատրելի ժամ սահմանելով չի լուծվում։ Ըստ նրա` երբ հրավառ արտադրանքը գտնվում է ազատ վաճառքում, վերահսկողության վարչարարությունը շատ ավելի դժվար է իրականացնել։ «Մենք ինքներս պետք է գիտակցենք, որ մեր մասնավոր միջոցառումներին պարտադիր չէ, որ 10 կմ շառավղով շրջապատի բնակիչները մասնակցեն. այնտեղ կան ծերեր, մանկահասակ երեխաներ, և այդ պայթյունները, որոնք թեկուզ տեղի են ունենում մինչև ժամը 11-ը, միևնույն է խախտում են մարդկանց անդորրը։ Մյուս կողմից մենք նաև տեսանք, թե ինչ վտանգ է պարունակում այս հրավառ նյութերի պահպանումը։ Սա մեր աչքի առաջ է, և ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք ավելի կոշտ լինենք»,– ասաց նա։
 
Կարծես թե նախկին փոխվարչապետի հարցուպատասխանը լրատվամիջոցների հետ բավականին կառուցողական է եղել և ընդգրկել է հարցերի լայն շրջանակ։ Ընդ որում, առ այսօր Ավինյանը եղել է իշխող ուժի միակ ներկայացուցիչը, ով բավականին սպառիչ պատասխաններ է տվել է խոսել լուծումների, նախորդած օրենսդրական նախաձեռնությունների և խնդրի լուծման տարբերակների մասին։
 
Սակայն տեսարաններ սիրող սոցիալական հարթակների ու լրատվականների համար օրը ստացված չէր լինի, եթե լրագրողի հասցեական հարցին՝ դուք «Սուրմալուի» տարածք եք եկել որպես ՔՊ վարչության անդամ ու Երևանի քաղաքապետի ապագա թեկնածու, դրական պատասխան չտար։
 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում