Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Մորը գտել են՝ երեխային գրկած

 

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Solaron-old

Hraparak.am-ը գրում է. Պատահաբար իմացա, որ մորը գտել են՝ երեխային գրկած։ Ո՞վ էր կասկածում, որ այդպես կլինի։ Երկրաշարժի ժամանակ հիշում եք՝ մայրը սեփական արյունով կերակրել է իր մանկիկին, մինչև գտել են նրանց։ Անափ է մայրական սերը։ Այդ տեսարանը, որ մայրը արյունով կերակրել է իր ձագուկին, միջազգային բոլոր լրատվություններով հնչեց՝ մոր տիեզերական մեծությունը բացահայտելու համար։

Ասում եք՝ ազգը միավորվի։ Ազգը միավորվում է նման սրբությունների արժևորման շուրջ, ազգը միավորում է սիրո, վեհ արժեքների շուրջ։ 2018-ին ոչ թե ազգը, այլ հախուռն մասսային միավորեցին ատելության, սևի շուրջ ու պառակտեցին ազգը։ Այսօր տարբեր կետերից հնչում են իշխանական ինկուբատորից դուրս եկող ձայներ՝ չգրեք, չխոսեք, հղի մոր ու իր մանկան մասին։ Հասկանում եմ, դա թիրախավորում է իշխանությանը, որովհետև թեման շա՜տ ցավոտ է, որովհետև թեման բաց վե՜րք է․․․ Հարկավոր է ինչքան կարելի է ավելի շուտ պարտակել նման հուզիչ մանրամասները։ Առջևում գո՜րծ կա․․․ Իսկ ես, երբ իմացա, որ մորը գտել են երեխային գրկած, որոշեցի բարձրաձայնել։ Մայրը տիեզերք է, Աստված։ Հայրենիքն ու մայրը նույնն են։ Ա՜յ այդպես, սիրող զավակի պես պետք է գրկենք մեր մայրենի հողը, հայրենիքը, դողանք նրա շնչի, ամեն թրթիռի համար։ Թաքցնե՞ք, որ Աստվածային մորը գտել են՝ երեխային գրկած։ Իսկ երկրաշարժի ժամանակ ինչու՞ չէինք թաքցնում մարդկային ամենանուրբ ելևէջները։ Հիշում եմ այն վիրաբույժին, որի մոտ գնացել էի՝ իմանալու, թե ինչպես է կարել, կարկատել մոր արյունատար անոթները, որոնցով կերակրել է իր մանկիկին։ Մեզ ոգևորում էին, որ վեհ, մարդկային ակունքները մաքրող զուլալ ջրերով ցողեինք տառապանքը։ Հիմա տառապանքը մաքրող ոչ մի վտակ չկա։ Վիշտն է, ցավը ու փլատակների վրա կանգնած պաշտոնյան, ով ասում է, որ եկել է սևացած ավերակների վրա որպես քաղաքապետի թեկնածու։ Նա չի եկել՝ կիսելու ժողովրդի ցավը, տառապանքը, նա չի եկել որպես զավակ, այլ եկել է որպես քաղաքապետի թեկնածու։ Նողկալի է։

․․․Իսկ լուսավորի, Աստվածայինի մասին լռե՞նք։ Անիծված լինեք: