Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Մենք հասկացանք, որ մրգօղին կարող է դառնալ հայաստանյան բռենդ. Կարեն Քոչարյանը՝ «Septemberfest» մրգօղու փառատոնի մասին

«Septemberfest» մրգօղու փառատոն՝ Նոյեմբերյանում, եկե՛ք օղի խմելու: 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում քաղտեխնելոգ Կարեն Քոչարյանը պատմեց «Septemberfest» մրգօղու փառատոնի մասին, որը պետք է տեղի ունենա այս տարվա սեպտմեբերի 17-ին Նոյեմբերյան խոշորացված համայնքում։

Կարեն Քոչարյանը՝ որպես փառատոնի կազմակերպիչ, ներկայացրեց դրա անցկացման մանրամասներն ու նպատակները։ Ըստ նրա՝ հիմնական շարժառիթը մարզերի և սահմանամերձ բնակավայրերի զարգացումն է, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամբողջ ուշադրությունը կենտրոնացել է միայն Երևանի վրա, մեծ հաշվով ՀՀ-ն դարձել է քաղաք-պետություն։

Քոչարյանի կարծիքով նմանատիպ միջոցառումները կարող են նպաստել, որ մարզերում զարգանան ենթակառուցվածքները, նոր աշխատատեղեր ստեղծվեն։

Իսկ ինչ վերաբերում է փառատոնին, ապա այնտեղ ներկայացված են լինելու տարատեսակ մրգօղիներ՝ տանձի, սալորի, նռան, խաղողի, թթի, ինչպես նաև գյուղացիները մատուցելու են իրենց պատրաստած ուտեստները։

Բանախոսը նաև ավելացրեց, որ լինելու են նաև տաղավարներ և երաժշտություն, ելույթ են ունենալու «Լավ էլի» ռոք խումբը, Արսեն Սաֆարյանը և այլն։