Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Վարակի տարածման վտանգ՝ Երևանում

 

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

Մոտ 1 տարի է, ինչ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի 1-ին շենքի բնակիչները գրեթե ամեն օր ահազանգում են Նոր Նորքի թաղապետարան և «Վեոլիա Ջուր», խնդրելով, որպեսզի վերջապես միջոցներ ձեռնարկեն և 7 մուտքանի, 5 հարկանի բազմաբնակարանային շենքի բնակիչներին փրկեն գարշահոտությունից:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում են.

«Այնպես չի, որ բողոքում ենք «Վեոլիա Ջրից», պարզապես գործը կիսատ-պռատ են անում:
Բավական է՝ մոտ 30 մետր խցանված ու դեռ սովետական տարիներից իր դարն ապրած կոյուղատարը փոխեն ու երբեք դիտահորերը չեն լցվի կեղտաջրերով: Օրը մեջ զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», երբեմն գալիս են, երբեմն էլ պատճառաբանում են, թե գիտենք ձեր հասցեն, ուղղակի հիմա տեխնիկա չկա, իսկ եթե տեխնիկա էլ լինում է, բանվորական ուժը գալիս դիտահորից քաշում են կեղտաջրերը ու այդքանով իրենց գործը համարելով ավարտված, գնում են: Մենք էլ հույսով, որ այլևս դիտահորերից կոյուղաջրերը դուրս չեն թափվի, սակայն մեկ ժամ հետո նույն վիճակն է: Խնդրի միակ ճիշտ լուծումը կապիտալ փոխելն է, իսկ դրա համար բնակիչներին պետք է օգնության ձեռք մեկնեն Երևանի քաղաքապետարանը, Նոր Նորքի թաղապետարանն ու «Վեոլիա Ջուրը»:

Ո՞վ է տեսել ամառվա էս տապին մարդիկ էդ գարշահոտության պատճառով լուսամուտները փակ պահեն: Էլ չենք ասում, որ երեխաները էդ կեղտաջրերի միջով են գնում, գալիս: Եթե մեծահասակները հասկանում են, որ այդ կեղտաջրերի մեջ չպետք է մտնեն, երեխային չես կարող ասել՝ չի կարելի: Ասում են, թե պայքարում ենք կորոնավիրուսի ու այլ վարակների դեմ: Ինչ տարբերություն, սա նույնպես վարակի աղբյուր է: Ուզում ենք հավատալ, որ գոնե հիմա պատկան մարմինները հետևություններ կանեն և խնդիրը կարճ ժամանակում կլուծեն, իսկ եթե ոչ, կհանգենք այն եզրահանգմանը, որ ինչքան էլ Երևանի քաղաքապետն ու թաղապետն ասում են, թե մենք կանգնած ենք բնակչի թիկունքին, բնակչի ցանկացած պռոբլեմ մեր պռոբլեմն  է, կստացվի սին ու դատարկ խոսքեր են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիտահորերից դուրս թափվող կեղտաջրերը մոտ 1,5 կմ ողողում են ճանապարհը, վտանգ ներկայացնելով նաև թե՛ Նանսենի այգի այցելողների, և թե՛ դրան հարակից մեկ տասնյակից ավելի շենքերի  բնակիչների համար: