Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Buissup Global Forum 2021-ի հաղթող Text'n Pay Me ծրագիրը Հայաստանը կներկայացնի «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022»-ին

«Ձեռներեցության աշխարհի գավաթ» (EWC) միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնեն 2 ստարտափ, որոնցից մեկը՝ Buissup Global Forum 2021-ի հաղթող Text'n Pay Me ծրագիրն է։

Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային փուլին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 110 ստարտափ, որոնցից հաղթող են ճանաչվել 2-ը, այդ թվում՝  Text'n Pay Me-ն:

Text'n Pay Me-ն ստեղծել է ստեղնաշար, որը հնարավորություն է տալիս տեքստային և ձայնային հրահանգներ ճանաչելով կատարել բանկային փոխանցումներ՝ ցանկացած  մեսենջերից:

Нет описания.

Փոխանցում անելը հեշտ է՝ պետք է ուղղակի գրել «ուղարկել» բառը, ընտրել՝ ում, հաստատել նույնականացմամբ, և պատրաստ է՝ գումարը փոխանցված է: Գլխավոր առավելություններից մեկն այն է, որ հավելվածը մեսենջերներից որևէ մեկի հետ ինտեգրման կարիք չունի: Ամեն ինչ հեշտ է, ինչպես և փոխանցումը՝ պետք է ուղղակի ներբեռնել ստեղնաշարը:

Հայ գործարարների ասոցիացիայի և ներդրողի հետ 1 տարվա համագործակցության շրջանակներում թարմացվել է ծրագրի ինտերֆեյսը՝ դարձնելով ծրագիրն ավելի պարզ և ըմբռնելի, ստեղնաշարն ադապտացվել է IOS հարթակի համար, ինչպես նաև ավելացվել է Chrome դիտարկիչում որպես ընդլայնում, որը մարդկանց թույլ է տալիս օգտագործել այն նաև համակարգչով։ Հավելվածն օգտատերերի համար հասանելի կլինի մինչև տարվա վերջ։  Նախագրանցվելու և ծրագրի մեկնարկի մասին առաջինը տեղեկանալու համար։ 

Հիշեցնենք, որ Buissup Global Forum-ը Հայ գործարարների ասոցիացիայի երիտասարդական գործարարությունը խթանող նախագիծն է։ Ծրագիրն 7-օրյա ինտենսիվ բիզնես դասընթաց է, որի արդյունքում լավագույն ստարտափերը ստանում են ներդրումներ։ Այս տարի Buissup Global Forum-ը տեղի կունենա սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում։