Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Գիտելիքի օրը՝ Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում (լուսանկարներ)

Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղն այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա առթիվ, հանդիսավոր կերպով իր դռները բացեց առաջին կուրսեցիների և ուսանողների առջև:

Իրենց ողջույնի և բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, տնօրեն Թամարա Վարդանյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական-բանագնաց Մաքսիմ Սելեզնյովը։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, դիմելով ուսանողներին, ասաց․

«Հարգելի՛ ուսանողներ, ցանկանում եմ ողջունել ձեզ այս նշանակալից օրվա առթիվ, ուզում եմ իմանաք, որ դուք ընդունվել եք և սովորում եք ՀՀ-ի ամենակրեատիվ, ամենահետաքրքիր, բազմաֆունկցիոնալ բուհում։ Ամենակարևորը ուզում եմ ձեզ մաղթել, որ խիզախ լինեք, ոչնչից չվախենաք կյանքում, եթե որևէ մեկը ասում է, որ կա խնդիր, իմացեք, որ մարդն ինքն է ստեղծում այն, այսինքն՝ դրա լուծումը ևս մարդը պետք է գտնի։

Ամեն օր բազմաթիվ հարթակներից լսում եք, որ կան հարցեր, որոնք անհնար է լուծել․ ուզում եմ վստահեցնել՝ այստեղ ստացած ձեր գիտելիքների շնորհիվ դուք կկարողանաք լուծել ցանկացած հարց, ձեր գիտելիքները կարող եք ռեալիզացնել ցանկացած ոլորտում, որովհետև մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ, մեր դասախոսներն ունեն մեծ փորձ, և արդեն իսկ մի քանի հիանալի սերնդի են կրթել։ Հույս ունեմ, որ մեր համալսարանի բոլոր ուսանողները ապագայում կդառնան ակտիվ լոբբիստներ ոչ միայն մեր բարեկամ ժողովուրդների միջև, այլև մեր պետությունների միջև։

Երբեք մի մինիմալիզացրեք ձեր հնարավորությունները, իմացեք, որ դուք ամեն բան կարող եք»,-ասաց Արման Վարդանյանն ու հավելեց, որ բուհն ավարտած ուսանողների հետ կապը չկորցնելու համար հարթակ կստեղծեն, քանի որ կան բազմաթիվ նախագծեր, շատ գաղափարներ բիզնեսի, քաղաքականության, հասարակական, ինչպես նաև՝  հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ոլորտներում։ 

Իր ելույթում Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը կարևորեց գիտելիքի դերն ու սովորելու ցանկությունը՝ նշելով, որ համալսարանի Երևանի մասնաճյուղում ստանալու են այնպիսի ամուր գիտելիքներ, որոնք օգտակար են լինելու ողջ կյանքի ընթացքում։ 

«Ես հույս ունեմ, որ մեր ուսանողները այս օրը կհիշեն ամբողջ կյանքում։ Հարգելի պլեխանովցիներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում խաղաղ երկինք, մաղթում, որպեսզի լավ սովորեք։

Դուք եկել եք մի համալսարան, որը ունի հինավուրց ավանդույթներ։ Պլեխանովի համալսարանը 115 տարեկան է, այն հիմնադրվել է 1907թ․, իսկ մեր մասնաճյուղն այս տարի նշում է 20-րդ տարեդարձը։ 20 տարի Պլեխանովի երևանյան մասնաճյուղը մեր երկրին տալիս է հիանալի շրջանավարտներ, որոնք աշխատում են խոշոր ընկերություններում՝ հատկապես ռուս-հայկական ընկերություններում, որոնք գործունեություն են ծավալում ՀՀ-ում։ Մեծ հույս ունեմ, որ դուք էլ կհամալրեք նրաց շարքերը։ Հիշեք, որ ձեր ամեն օրը, որը անցկացնում եք մեր համալսարանի պատերի ներքո, շանս է՝ ստանալու լավ գիտելիքներ։ Մենք մեր ուսանողների համար բոլոր պայմանները ստեղծում ենք, օգնում ենք աշխատանք գտնելու հարցում, այնպես որ՝ ընթացեք առաջ, մենք ձեզ հետ ենք»,-նշեց նա։

Իր հերթին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական-բանագնաց Մաքսիմ Սելեզնյովը, ուրախությամբ ողջունելով ուսանողներին, ասաց․

«Հարգելի առաջին կուրսեցիներ, այսօրվանից դուք մասնիկն եք հայտնի և փառահեղ կոլեկտիվի, համալսարանը միայն ուսումնական հաստատություն չէ, այն ինտելեկտուալ միջավայր է, որտեղ ձևավորվում է մարդու աշխարհայացքը, շրջապատը, կյանքի որակը, ապրելակերպը։

Ձեր բախտը իսկապես բերել է, որ դուք սովորում եք ռուսական տնտեսագիտական համալսարանում, այն իր մեջ միաժամանակ ներառում է ռուսական և սովետական բազմադարյա ավանդույթները և դասավանդման իննովացիոն մոտեցումները։

Ես կոչ եմ անում ձեզ չվախենալ ամենաբարդ առաջադրանքներից, քանի որ հենց երիտասարդության տարիներին է, որ ամեն բան կարող եք։ Մաղթում եմ ձեզ վճռականություն, նպատակասլացություն և, իհարկե, բարձր գնահատականներ»,-նշեց նա։

Համալսարանի ուսանողները անմասն չմնացին ելույթներից․ տաղանդաշատ երիտասարդները երգով, երաժշտական ու պարային համարներով դիմավորեցին նոր ուսումնական տարին։