Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Աղջոց վանք՝ կառուցելու և վերակառուցելու ժամանակը

ՀՀ Արարատի մարզում գտնվող Աղջոց վանքը, որը միջնադարյան Հայաստանի գոհարներից մեկն է, անմխիթար վիճակում է։ 13-րդ դարի վանական համալիրը, որն իր վրա է կրել բնության և պատմական դժվար անցյալի բազում հարվածներ, այսօր փլուզման վտանգի առջև է կանգնած։

Խնդիրը օրերս կրկին բարձրաձայնել է հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը. վերջինս, անդրադառնալով վանական համալիրի ներկայիս վիճակին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Աղջոց վանքի Պողոս-Պետրոս եկեղեցու մուտքի աջ և ձախ կողմերում երկու առաքյալների բարձրաքանդակներն են։ Հրաշալի պահպանված արվեստի գործ, որն ինձ մտորելու շատ մեծ նյութ տվեց։ Երբ կանգնում ես այդ քանդակների առջև, տպավորություն է, թե հենց այստեղ է գտնվում Հայաստանի մուտքը։ Հոգևոր Հայաստանի մուտքը։ Այո՛ ավիրված, այո՛ խոնարհված, բայց նաև շատ հարուստ, շքեղ, խորիմաստ ու խոստումնալից»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զինավոր Մեղրյանի նախաձեռնությամբ լրագրողների խումբն այցելել է Խոսրովի պետական արգելոցում գտնվող Աղջոց վանք։ Ավանդույթի համաձայն՝ Աղջոց վանքի կառուցումը եղել է Գրիգոր Լուսավորչի մտահղացումն ու կյանքի է կոչվել նրա նախաձեռնությամբ: Այս վանքը բազմիցս հիշատակվում է Հայսմավուրքներում՝ ծիսամատյաններում, ուր հավաքագրվում և ներկայացվում էր սրբերի կյանքն ու նահատակությունը:

Գրիգոր Խլաթեցու հեղինակած Հայսմավուրքում ներկայացվում է, թե երեք քահանաներ, ովքեր դարձել էին փախստական, գալիս են Գառնի: Նրանցից մեկը՝ Ստեփանոս քահանան, անցնում է Գառնիի լեռներն ու այնտեղ, մեզ անհայտ պատճառներով, մահանում: Մյուս քահանան՝ Գրիգորը, այդտեղ կառուցում է վանք՝ ի հիշատակ քահանա Ստեփանոսի, և ըստ ավանդույթի՝ այդ օրվանից ի վեր վանքը կոչում են Աղջոց: Վանքը հայտնի է եղել նաև «Սբ. Ստեփանոս Աղջոց վանք», «Սբ. Ստեփանոս Սբ. Գրիգոր վանք» անուններով:

Աղջոց վանական համալիրը Զինավոր Մեղրյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել վաղուց, երբ արշավական է եղել ու զբաղվել սկաուտական աշխատանքով։

«Վերջին շրջանում անընդհատ գալիս եմ այդ գաղափարին, որ կա կառուցելու և կա վերակառուցելու ժամանակ։ Անընդհատ  մի միտք կար մեջս, որ մեր հայրենիքի համար հիմա մի շրջան է եկել, երբ ժամանակն է դադար վերցնել, մեր ժանգոտած զենքերը վերանորոգել, վերականգնել, վերաիմաստավորել՝ և՛ հոգևոր, և՛ նյութական, և՛ գաղափարական տեսակետից։ Մեր հայրենիքի, ժողովրդի համար հիմա մի պահ կանգնելու, մեր հաղթական անցյալը վերաիմաստավորելու և այդ անցյալից մեզ հասած ժառանգությունը վերականգնելու ժամանակն է»,- Աղջոց վանական համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Զինավոր Մեղրյանը։

Հասարակական գործիչն այլընտրանք չի տեսնում՝ վանական համալիրը պետք է վերականգնվի. Նրա խոսքով՝ իրավունք չունենք կորցնել անցյալից մեզ հասած այս հարուստ պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը։

«Ժամանակի հրաշակերտ կառույցին մի հայացք նետելով՝ ակնհայտ է դառնում՝ բարդ ու դժվար աշխատանք է, բայց ցանկության ու ներդրումների դեպքում՝ իրականանալի»,- նկատեց Զինավոր Մեղրյանը։