Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

«…Ես իմ 4 զավակների ապագան տեսնում եմ Բյուրեղավանում. մենք պայքարելու ենք, որպեսզի համայնքի բոլոր բնակիչները մնան և արարեն իրենց բնակավայրերում»

Հարցազրույց Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վլադիմիր Վարդևանյանի հետ:

- Պարոն Վարդևանյան, հայտ եք ներկայացրել, ինչպես ասում են, քաղաքականությամբ զբաղվելու, մասնավորաբար՝ որպես ՔՊ կուսակցության թեկնածու մասնակցում եք Բյուրեղավան խոշորացվածհամայնքի ավագանու ընտրություններին։ Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը։

- Ինչպես գիտեք, ընտրությունները տեղի են ունենում Բյուրեղավան խոշորացված համայնքի 3 բնակավայրերում՝ Բյուրեղավանում, Նուռնուսում և  Ջրաբերում: ՏԻՄ ընտրություններին իմ մասնակցությունը պայմանավորված է նախ և առաջ համայնքում տարիներով կուտակված խնդիրներին լուծում տալու և Բյուրեղավան խոշորացված համայնքում փոփոխություններ բերելու վճռականությամբ: Իհարկե, նաև պետք է ընդգծեմ մեր քաղաքական թիմի դերը իմ թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրելու և պաշտպանելու համար, որը ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը:

- Քարոզարշավն արդեն իսկ մեկնարկել է, հանդիպումներ եք ունենում բնակիչների հետ։ Ի՞նչ հիմնական խնդիրներ են վերջիններս վեր հանում։

- Վերջին շուրջ 14 տարում Բյուրեղավան համայնքում քաղաքային իշխանության փոփոխություն տեղի չի ունեցել: Նաև պետք է ընդգծեմ, որ համայնքային խնդիրներին այս տարիների ընթացքում ոչ միայն լուծումներ չեն տրվել, այլ նաև շատ հիմնախնդիրներ արդեն լուրջ մարտահրավեր են դարձել համայնքի կենսագործունեության համար: Մասնավորապես, այս պահին համայնքն ունի խմելու ջրի մատակարարման լուրջ հիմնախնդիր, որի հետ կապված մենք ունենք մեր կոնկրետ լուծումները, և 21-րդ դարում մեր համայնքի քաղաքացիները պետք է ունենան տարրական կենցաղային պայմաններ ապրելու համար: Անմխիթար վիճակում է համայնքի բնակֆոնդը՝ մուտքեր, վերելակներ, տանիքներ: Բակերը չունեն պատշաճ պայմաններ մարդկանց ու հատկապես երեխաների առօրյան կազմակերպելու համար: Աղբահանությունը կազմակերպվում է ոչ պատշաճ. քաղաքի տարբեր հատվածներում կարող ենք ականատես լինել աղբի կուտակումների: Բյուրեղավան քաղաքում ունենք 3 հանրակացարան, որտեղ մարդկանց կենսապայմանները բնավ չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին: Այս խնդրին պետք է վերջնական լուծում տրվի, որի շուրջ մենք ունենք կոնկրետ պատկերացումներ: Քաղաքում մեծ թվով երեխաներ հաճախում են սպորտդպրոց, որտեղ նույնպես ունենք մատուցվող անհրաժեշտ պայմանների բացակայություն: Համայնքի համար Առաջին՝ Հայրենադարձների թաղամասը ունի ճանապարհային խնդիր. հետիոտների համար նախատեսված ճանապարհը անմխիթար վիճակում է, և բացակայում է լուսավորությունը: Նուռնուս և Ջրաբեր համայնքներում կա հանրային տրանսպորտի և կրկին ջրամատակարարման խնդիր: Իսկ այն տեսանելի աշխատանքները, որոնք իրականացվել են համայնքում, հիմնականում կատարվել են 2018 թ.-ից հետո՝  կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

- Ինչպե՞ս եք պատկերացնում այս բոլոր խնդիրների լուծումը, հատկապես ֆինանսական տեսանկյունից, քանի որ գիտենք՝ համայնքային բյուջեները բավականին սուղ են։

- Ես չեմ կարծում, որ համայնքային բյուջեները սուղ են, մյուս կողմից էլ կա նաև առկա միջոցների արդյունավետ օգտագործման խնդիր: Առկա են շատ կարևոր ծրագրեր իրականացնելու արտաբյուջետային, այդ թվում` միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ դրանք կյանքի կոչելու լուրջ հնարավորություններ: Հետևաբար, համադրելով այս ամենը՝ կարող ենք փաստել, որ մենք ունենք ոչ թե ռեսուրսների, այլ դրանց պատշաճ տնօրինման և կառավարման խնդիր:

- Դուք բավականին երիտասարդ եք, և արդեն բազմազավակ հայր եք` ունեք 4 երեխա: Ինչպե՞ս եք պատկերացնում երիտասարդ ընտանիքների հիմնախնդիրների լուծումը համայնքում:

- Շատ կարևոր հարց եք բարձրացնում: Ցավոք սրտի, շատ երիտասարդ ընտանիքներ այսօր, ապագա չտեսնելով մեր համայնքում, արտագաղթում են կամ մայրաքաղաք, կամ ընդհանրապես լքում են հայրենիքը: Սա ցավալի իրավիճակ է, որի հետ մենք չենք համակերպվելու: Ես իմ 4 զավակների ապագան տեսնում եմ Բյուրեղավանում և մեր պայքարի նպատակը հենց այնպիսի փոփոխություններ բերելն է, որ բյուրեղավանցիները, նուռնուսցիները, ջրաբերցիները մնան, աշխատեն, արարեն հենց իրենց համայնքում: Մենք ունենք շատ կարևոր ծրագիր՝ երիտասարդ ընտանիքների բնակարանային հիմնախնդիրները լուծելու համար, և մենք նախանձախնդիր ենք նշածս բոլոր հիմնախնդիրներին լուծում տալու հարցում: 

- Եվ վերջում՝ ինչո՞ւ քաղաքացին պետք է իր քվեն հենց ձեզ և ձեր քաղաքական թիմին վստահի։

- Ես արդեն նշեցի շատ հիմնախնդիրներ և դրանց լուծման մեր տեսլականը: Մենք գալիս ենք վճռական փոփոխություններ բերելու՝ թիմային ամենօրյա աշխատանքով: Այսօր համայնքային կյանքը գտնվում է լճացած վիճակում, մենք կանգնած ենք երկընտրանքի առաջ՝ կամ համակերպվել այս իրավիճակին, կամ գնալ փոփոխությունների: Համոզված եմ՝ համայնքը ընտրելու է երկար սպասված փոփոխության ճանապարհը: