Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբՖասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաները
Քաղաքականություն

«Մեր երկրի անվտանգային համակարգը մեր աչքի առջև քայքայվում է. Ավետիք Չալաբյան

«Մեր երկրի անվտանգային համակարգը մեր աչքի առջև քայքայվում է»:

Այս արձանագրումն արել է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ «Հրապարակին» տված տեսահարցազրույցում։

Նրա խոսքով գործող իշխանությունների օրոք կատարվում են քայլեր, գործողություններ, որոնցից յուրաքանչյուրը վատթարացնում է մեր անվտանգային իրավիճակը։ Ընդ որում այդ քայլերն ու գործողություններն իրականացվում են միտումնավոր, գիտակցված և հստակ դավաճանական ենթատեքստով։

Չալաբյանը հիշեցրել է, որ այն շրջանում, երբ գտնվել է անազատության մեջ, Հայաստանի իշխանությունները հանձնել են Լաչինի միջանցքը, ընդ որում Աղավնոն, որը բացառապես նոր բնակավայր էր՝ ստեղծված սփյուռքահայերի տրամադրած միջոցներով, հանձնել են ոչնչի դիմաց։

«Մարդիկ տարիներով համառությամբ հայրենիք են սարքել, ծառ են տնկել, երեխա մեծացրել, որ մի փերեզակ բանավոր պայմանավորվածությամբ հանձնի դրանք»,- նշում է Չալաբյանը։

Անդրադառնալով երեք գեներալների դեմ հարուցված քրեական գործերին՝ Ավետիք Չալաբյանը նշում է, որ, իհարկե, սխալներ գործել են, այդ սխալների մասին նույնիսկ ինքն է տեղեկացված, բայց չի ցանկանում խոսել, քանի որ ռազմական գաղտնիք է, ընդ որում նա նշում է՝ արդյո՞ք քրեական պատասխանատվություն է ենթադրում այդ գեներալների կատարած գործողությունները, քանի որ նրանք միտումնավոր չեն արել, այլ ռազմական գործողությունների, սթրեսային իրավիճակում, որի ժամանակ սխալները շատ հավանական են։

Իսկ եթե Միքայել Արզումանյանին և Ջալալ Հարությունյանին քրեական պատասխանատվության են ենթարկում, նաև պետք է քրեական պատասխանատվության ենթարկեն նրանց ղեկավարներին՝ Հայաստանի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանին։

Չալաբյանը կարծում է, որ գեներալները պետք է սկսեն խոսել, ցուցմունքներ տան, քանի որ միանձնյա որոշումներ չեն կայացրել, ավելին չափազանց ողջամիտ առաջարկ է անում։

Նշենք, որ այս իրավիճակում, երբ զինվորականության դեմ հստակ արշավ է իրականացվում, Ավետիք Չալաբյանն առաջարկում է, որ կա՛մ զինվորականներին չպետք է դատել, քանի որ նրանք սթրեսից, ծայրահեղ վտանգի պայմաններում են գործել, կա՛մ պետք է բոլորին ներգրավել քրեական պատասխանատվության մեջ՝ ամբողջությամբ բացահայտել ստեղծված իրավիճակը։

Ավետիք Չալաբյանը, որ ահռելի նախաձեռնություններ է իրականացրել Արցախում անվտանգային համակարգի բարելավման ուղղությամբ, ինքն է այսօր նշում, թե մեր երկրների անվտանգային համակարգերը լրջագույն խնդրի առջև են կանգնած, և եթե արմատական քայլեր չկատարվեն, ապա իրավիճակը շատ ավելի ողբերգական կլինի։

Արա Հովսեփյան