Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

«Հաւք 2022». ԱԹՍ 2-րդ ամենամյա մրցույթը տեղի կունենա այս շաբաթ

Սեպտեմբերի 10-11-ը Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում տեղի կունենա «Հաւք 2022» ԱԹՍ երկրորդ մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ, որոնք կօգտագործվեն փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար: Մրցույթին մասնակցելու են 41 թիմ, որոնցից 23-ը՝ դպրոցական, 5-ը՝ մասնագիտական, 13-ը՝ սիրողական։ Թիմերն ընտրվել են օգոստոսի վերջին  տեղի ունեցած նախամրցութային փուլերի արդյունքում։

Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով անվանակարգերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ։ Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։

««Հաւք» ԱԹՍ մրցույթը նախևառաջ թույլ է տալիս կիրառել ստացված ինժեներական գիտելիքներն ու սովորեցնում թիմային գործելաոճի: Այն, որ վերջին տարիներին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվը հատել է 600-ը արդեն բավականին բարձր ցուցիչ է և խոսում է այս ոլորտում ինժեներական մտքի և օդային ռոբոտաշինության ակտիվ զարգացման մասին: Մեզ համար մեծ պատիվ է կանգնել այս ազգանվեր նախագծի կողքին», - նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:

«Մոտակա հանգստյան օրերին կարող եք ձեր երեխաներին անակնկալ մատուցել և միաժամանակ տոն դարձնել՝ այցելելով Լեռնապատ գյուղ և մասնակցելով ԱԹՍ մրցույթին», - նշեց Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը։

«Մրցույթը հիմնաքարային նշանակություն ունի Հայաստանում օդային ռոբոտաշինության զարգացման համար։ Այն վերածվել է ամենամյա փառատոնի, որը որակյալ ժամանց է ապահովում ծնողների ու երեխաների համար և նպաստում երկակի նշանակության տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության աճին», - նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Ըստ օրակարգի՝ սեպտեմբերի 10-ին փորձակայանում տեղի կունենա մրցույթի պաշտոնական բացումը, այնուհետև թռիչքներ կիրականացնեն դպրոցական թիմերը։ Նույն օրը տեղի կունենա ուսուցողական գետանցում Վանաձորի «Ողջ մնալու արվեստը» ՀԿ-ի կողմից, ինչպես նաև ազգային պարերի ուսուցում՝ «Իրական դպրոց» կրթական հիմնադրամի սաների կողմից։ Երեկոյան հյուրերի և մասնակիցների համար կկազմակերպվի աստղադիտում։

Սեպտեմբերի 11-ին տեղի կունենան սիրողական և մասնագիտացված խմբերի մրցութային թռիչքները, ապա մրցանակաբաշխության ընթացքում կհայտարարվեն բոլոր անվանակարգերի հաղթողները և պարգևները։

Մրցույթի կազմակերպիչներն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Գլխավոր հովանավորն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ 

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ

Հանրային կապերի պատասխանատու

Աննա Դանիելյան

077138938/ [email protected]