Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունիցՎարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրենՀայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ ՓաշինյանԿոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանԿարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային. Արդարադատության նախարարություն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ
Քաղաքականություն

Տիգրան Ավինյանը հանդիպել է երեք խմբակցությունների հետ. մոտ օրերս հնարավոր է նա փոխքաղաքապետ նշանակվի

Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարցն առայժմ ընդգրկված չէ ավագանու առաջիկա նիստի՝ սեպտեմբերի 13–ի օրակարգում, սակայն չի բացառվում, որ հարցն օրակարգում կլինի։

«Ցանկացած հարց, որը պետք է քննարկվի լիագումար նիստի ժամանակ, պետք է ընդգրկված լինի նիստի օրակարգում, այս պահին օրակարգը չի ներառում Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարց, չնայած մինչեւ նիստը ժամանակ ունենք, միգուցե արտահերթ ռեժիմով այդ հարցը ներառվի օրակարգում»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գեւորգյանը։

Իշխող ուժի ավագանու անդամը հայտնեց նաեւ, որ Տիգրան Ավինյանը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 6–ին, հանդիպել է ավագանու բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

«Նախընտրական տարի է, տարբեր քաղաքական ուժեր նույնպես սկսել են նախընտրական հանդիպումներ, արշավներ, քննարկումը եղել է աշխատանքային։ Հանդիպմանը քննարկվել են նախընտրական աշխատանքները»,– ասաց Լուսինե Գեւորգյանը։

NEWS.am–ի հետ զրույցում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց՝ սպասվում է, որ առաջիկա երկու օրերին Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարցը կընդգրկվի օրակարգում։

«Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքը բացվել էր Ազգային ժողովի որոշմամբ, որը թափուր է մնացել։ Փոխքաղաքապետի հաստիքն ավելացել էր այն ժամանակ, երբ Արթուր Մեսչյանը լքեց պաշտոնը եւ կար մտադրություն գլխավոր ճարտարապետի պաշտոնը փոխարինել քաղաքապետի տեղակալի պաշտոնով, բայց քաղաքապետի տեղակալների գործառույթների բաժանումները պայմանական են, այնպես չէ, որ եթե ինչ–որ մեկը կոնկրետ ոլորտով է զբաղվում է ու հեռանում, պարտադիր չէ, որ եկողը նույն ոլորտով զբաղվի»,– ասաց Դավիթ Խաժակյանը։ «Լույս» խմբակցությունը դեռ միասնական որոշում չունի Տիգրան Ավինյանի թեկնածության քվեարկության շուրջ, բայց Խաժակյանի խոսքով՝ դեմ չեն քվեարկի։

«2017 թվականից ի վեր, երբ մենք դեռ «Ելքի» կազմում էինք, չի եղել որեւէ քաղաքապետի տեղակալ, ում դեմ քվեարկենք եւ հիմա էլ այդպես չենք վարվի։ Իհարկե, խմբակցությունում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ենք, բայց վստահաբար դեմ չենք քվեարկի»,– ընդգծեց նա։

Ավագանու մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ ասաց, որ խմբակցությունում Տիգրան Ավինյանի թեկնածության քվեարկության շուրջ քննարկում չի ունեցել, հարցը կքննարկվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո էլ որոշում կկայացվի։

«Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը «Իմ քայլի» նախաձեռնությունն էր, մեր խմբակցությունից ես եւ խմբակցության քարտուղարն ենք եղել հանդիպմանը, որը ճանաչողական բնույթ էր կրում։ Մեզ հետաքրքրում էր, թե որ ոլորտն է կուռացիա անելու, ինչ տեսլական ունի այդ ոլորտի զարգացման հետ կապված, ինչպես նաեւ ներկայացրել ենք մեր տեսլականը, թե ինչպես պետք է աշխատի քաղաքապետարանը։ Նիստի ժամանակ ավելի խորքային հարցադրումներ կանենք»,– ասաց Միքայել Մանրիկյանը։

Նշենք, որ Երեւանն այս պահին չորս փոխքաղաքապետ ունի։

Երեւանի քաղաքապետի ընտրություններն անցկացվելու են մեկ տարի հետո՝ 2023 թվականի աշնանը։ Առայժմ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, եւ «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։