Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

First Solar-ը պատրաստվում է արևային բումի ցիկլին

Elitetrader.ru-ն գրում է, որ First Solar արևային ընկերությունը որպես իր արդյունաբերության առաջատարներից մեկը, ակնկալում է լինել ԱՄՆ-ի կանաչ էներգիայի խթանման նոր փաթեթի ամենամեծ շահառուն: Այդ նպատակով ընկերությունն արդեն իսկ կարևոր քայլեր է ձեռնարկում։ First Solar-ը ԱՄՆ-ում արևային էլեկտրակայանների սարքավորումների և ծառայությունների հիմնական մատակարարն է: Ընկերությունը շահութաբեր է և ունի մոտ 2 միլիարդ դոլար պահուստային գումար, որը First Solar-ն օգտագործում է արտադրական հզորությունները մեծացնելու համար։

Ընկերությունը ներկայումս կառուցում է երկու գործարան, որոնք զգալիորեն կմեծացնեն արևային մարտկոցների արտադրությունը։ Այժմ շուկայում իրավիճակը բարենպաստ է, պանելների պահանջարկը և գները աճում են, բայց դա կարող է լինել միայն երկարատև դրական միտումի սկիզբը: Վերջերս ԱՄՆ-ի կառավարությունն ընդունել է վերականգնվող էներգիայի խթանման փաթեթ, և արևային էներգիան սուբսիդավորման հիմնական ոլորտներից մեկն է: Այսպիսով, խրախուսական ծրագիրը նախատեսում է 37 միլիարդ դոլարի հարկային արտոնություններ էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրության համար: Այդ գումարի մի մասը գրեթե անկասկած կուղղվի First Solar-ին: Նոր արտադրական օբյեկտները Հնդկաստանում և ԱՄՆ-ում հնարավորություն կտան First Solar-ին բավարարել շուկաներում աճող պահանջարկը: Միաժամանակ, ընկերության հաշվարկներով, արտադրանքի մատակարարման արժեքը կկազմի ընդամենը 0,04-0,05 դոլար մեկ վտ հզորության համար։ Դա արևային մարտկոցի արժեքի ընդամենը 20-25%-ն է, որը First Solar-ին կապահովի մրցակցային առավելություն ներմուծվող մարտկոցների նկատմամբ։ Մինչև 2022 թվականի վերջը First Solar-ը կապիտալ ծախսերի և հզորությունների ընդլայնման վրա կծախսի 850-ից մինչև 1,1 միլիարդ դոլար:

Այսպիսով, ընկերությունը պատրաստվում է կանաչ էներգիայի պահանջարկի հավանական աճին: Միջնաժամկետ հեռանկարում, First Solar-ը մինչև 2024 թվականը ունի 44 ԳՎտ-ից ավելի պատվերների բավարարման հնարավորություն:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]

 Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը