Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Լատվիայի բանկում տեղադրվել է արևային մարտկոցների երկրորդ համակարգը

Delfi.lv-ը գրում է, որ այս ամառ Լատվիայի բանկը էներգետիկ ընկերությունների AJ Power խմբի հետ համատեղ տեղադրել է արևային մարտկոցների ևս մեկ համակարգ։ Նախագիծը էլեկտրաէներգիայի ավելի խելացի օգտագործման ռազմավարության մի մասն է կազմում:

Նախագծով գետնի վրա տեղադրվել է 384 արևային մարտկոց՝ 142 կՎտ ընդհանուր հզորությամբ, որոնք կարող են տարեկան արտադրել մոտ 126660 կՎտ ժամ (կՎտժ) կանաչ էլեկտրաէներգիա։ Այս արևային մարտկոցների տեղադրմամբ տարեկան 49,71 տոննայով պակաս CO2 արտանետումներ կմտնեն մթնոլորտ, ինչը համարժեք է 2260 ծառ տնկելուն։

Նախատեսվում է, որ այս արևային մարտկոցների արտադրած կանաչ էներգիան ապագայում կկազմի Լատվիայի բանկի Ռիգայի մասնաճյուղի շենքի տարեկան էլեկտրաէներգիայի սպառման 8%-ը։ Ծրագրի ընդհանուր ներդրումը կազմել է 124 154 եվրո, իսկ տեղադրված արևային մարտկոցների համակարգը կինքնածախսածածկվի մոտ չորս տարի հետո (էլեկտրաէներգիայի ներկայիս գներով):

Լատվիայի բանկի Ռիգայի մասնաճյուղի շենքը բացվել է 2002 թվականին, իսկ 2018 թվականին իրականացվել է այդ շենքի արդիականացման նախագիծը, որի շրջանակներում տանիքին կառուցվել է արևային էլեկտրակայան, որն օգնել է բարձրացնել կազմակերպության էներգետիկ անկախությունը։

Այս արևային էլեկտրակայանը սկսել է գործել 2019 թվականի սկզբին, սկզբնապես ծրագրված վերադարձման ժամկետով մոտ 20 տարի, սակայն էլեկտրաէներգիայի ներկայիս գներով այն կրճատվել է մինչև 12-13 տարի՝ առանց արտաքին աջակցության կամ համաֆինանսավորման։

Այս տարվա իրականացված նախագիծը թույլ է տալիս ավելի քան կրկնապատկել արևային էներգիայի մասնաբաժինը Լատվիայի բանկի Ռիգայի մասնաճյուղի շենքի ընդհանուր էլեկտրաէներգիայի սպառման մեջ։ Այժմ նախատեսվում է ընդհանուր առմամբ (ներառյալ արևային մարտկոցների առաջին և երկրորդ պարկը) ստացվող էներգիայի բաժինը հասցնել շենքում տարեկան սպառվող էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակի 14%-ին։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]