Գործարարը՝ թիրախի տակ. չեն խորշում կեղծիք տարածելուց
Գործարար, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության սեփականատեր Նարեկ Նալբանդյանը վաղուց է հայտնվել մի շարք լրատվամիջոցների թիրախի տակ։
Վերջին տարիներին բազմաթիվ նախաձեռնություններ իրականացրած, հարյուրավոր աշխատատեղեր բացած, օրենքի տառին և ոգուն համապատասխան աշխատող գործարարի աշխատանքը քուն ու դադար չի տալիս որոշ շրջանակների և նրանց կողմից ուղղորդվող լրատվամիջոցների, որոնք չեն խորշում ապատեղեկատվություն տարածելուց, մարդու բարի համբավն արատավորելուց։
Նույն լրատվամիջոցները երբեք չեն գրի գործարարի կատարած աշխատանքների մասին, չեն նշի, որ իր գրպանից ահռելի միջոցներ է ծախսում Սևանի ափին անվճար հանրային լողափներ պահելու, մարդկանց կյանքը փոքրիշատե թեթևացնելու մասին։
Նման լրատվամիջոցներից մեկը կրկին տեղեկատվություն է տարածել, իբր Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը 3 մլն դրամի չափով, իբր չհավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի տեսքով ձու վաճառելու համար։
Մի կողմ թողնենք, որ դա ձվի մեջ մազ փնտրելու է նման։ Ընկերությունը խնդրո առարկան վաղուց է պարզաբանել և անցել առաջ։ Զարմանալի է, որ նման տեղեկությունները տարածվում են նույնիսկ ադրբեջանական ագրեսիայի օրերին։ Սեփական գնդակոծվող ծննդավայրի հարցերով զբաղվելու, մարդկանց իրավունքները պաշտպանելու փոխարեն՝ որոշ նախկին ու ներկա լրագրողներ նախընտրում են կեղծիք տարածել իրապես գործ անող մարդկանց մասին։
Մինչդեռ կայուն և զարգացող բիզնեսը հիմա բանակից պակաս կարևոր չէ և սահման պահող զինվորի արժեք ունի։
Արման Մինասյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...