Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վճռեց ապրել անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում. Էդուարդ Բաբայան

Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության31-ամյակի առթիվ, որում ասվում է.

1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վճռեց ապրել անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում: Հաղթական ճանապարհով ձեռք  բերված անկախությունը, սակայն, հայ ժողովուրդը պահպանեց բազում փորձություններով, ցավոք, նաև պարտությամբ ու մինչ օրս շարունակվող կորուստներով: Հայ ազգի համար այս խորհրդանշական օրով ցանկանում եմ առաջին հերթին իմ խորին հարգանքն ու խոնարհումը հայտնել անկախության ձեռքբերման և պահպանման ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների հիշատակին: Նրանց անձնվեր պայքարի շնորհիվ մենք այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:

ՀՀ Անկախության օրվա առթիվ առանձնահատուկ ուզում եմ անդրադառնալ մեր հայրենիքի սահմաններին ծառայություն իրականացնող զինվորներին և սպայական անձնակազմին: Ձեզ է վստահված մեր հայրենիքի անվտանգության ու պաշտպանության նվիրյալ և բարդ աշխատանքը: Մաղթում եմ բոլորիդ ուժ, առողջություն, անկորուստ ու խաղաղ ծառայություն:

Հարգելի՛ հայրենակիցներ, մեր երկրի համար այս բախտորոշ ժամանակահատվածում բոլորս պարտավոր ենք լինել համախմբված և զգոն, պետք է գիտակցենք, որ հայրենիքը սկսվում է սահմանից և մեր երկրի առջև ծառացած առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է: Միաժամանակ ստեղծված իրավիճակում բոլորս պետք է շարունակենք կատարել մեր ամենօրյա  բարեխիղճ ու հայրենանվեր աշխատանքը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:  ՀՀ հարգելի´ քաղաքացիներ և աշխարհասփյուռ հայություն,

Ստեղծված իրավիճակում կայունություն և խաղաղություն եմ ցանկանում մեր հայրենիքի սահմաններին, ուժ և համբերություն հայ ժողովրդին: Հայ ազգի համար այս հիշարժան օրով ուզում եմ չկորցնենք լավատեսությունը, վստահ լինենք որ համազգային ներուժի գործադրմամբ կհասնենք  անվտանգ ու հզոր, ժամանակակից ու զարգացած Հայաստանի Հանրապետության կայացմանը: