Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Գերմանացի ֆերմերը հաջողությամբ համատեղում է խնձորի մշակությունը արևային էներգիայի հետ

Discover24.ru-ն գրում է, որ Արևմտյան Գերմանիայում գտնվող Christian Nachtwey ֆերման Elstar խնձոր է մատակարարում եվրոպական սուպերմարկետներին, և բացի այդ ակտիվորեն օգտագործում է իր հողը արևային մարտկոցներից էլեկտրաէներգիա արտադրելու համար: Այս մասին հայտնել է TechXplore պորտալը։

Արևմտյան Գերմանիայում գտնվող Քրիստիան Նահտվեյի օրգանական այգում բերքահավաքի սեզոնը սկսվել է, և աշխատողները բեռնում են սայլակները հասած կարմիր խնձորներով, որոնք պատրաստ են առաքման: Բայց բացի այդ, Նահտվեյի ֆերման ունի նաև լրացուցիչ այլ «բերք». խնձորի ծառերի մեծ մասն աճում են արևային մարտկոցների տակ, որոնք արտադրել են բավականին շատ էլեկտրաէներգիա այս տարվա արտասովոր արևոտ եվրոպական ամռան ընթացքում և միաժամանակ պտղատու ծառերին ապահովել օգտակար ստվերով:

Մեծածավալ արևային կայանքները վարելահողերի վրա ավելի տարածված են դառնում Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, քանի որ ֆերմերները ձգտում են առավելագույնս օգտագործել իրենց հողերը և ստեղծել եկամտի երկրորդ աղբյուր:

Այնուամենայնիվ, բերքի և արևի ճիշտ համադրություն ստանալը դժվար է, քանի որ ժամանակակից մրգային պտուղները հնարավորինս մանրակրկիտ կերպով են հարմարեցված աճի հատուկ պայմաններին: Ցանկացած փոփոխություն կարող է շեղել հավասարակշռությունը, ինչը կհանգեցնի ֆերմերների ավելի ցածր եկամուտներին, եթե նրանց պտուղը վնասվի, գույնը «սխալ» լինի կամ ոչ այնքան քաղցր, որքան կցանկանային սպառողները:

Ահա թե ինչու Նահտվեյը, որի ֆերման գտնվում է Գելսդորֆում՝ Քյոլնից մեկ ժամ հարավ, համագործակցում է հետազոտողների հետ՝ ստուգելու, թե խնձորի որ տեսակներն են ավելի լավ աճում արևի տակ, և որ տեսակի ֆոտոգալվանային վահանակներն են լավագույնս համապատասխանում այգին ծածկելու համար: Արդյունքները համեմատելու համար ֆերմայի որոշ ծառեր ծածկվել են սովորական այնպիսի ցանցով, որը սովորաբար օգտագործվում է զգայուն մշակաբույսերը կարկուտից պաշտպանելու համար:

Ռեյնլանդ-Պֆալց նահանգի գյուղատնտեսական ծառայությունների բաժնի փորձագետ Յուրգեն Զիմմերը նշել է, որ արևային տանիքների տակ աճեցված խնձորներն այս տարի մի փոքր ավելի քիչ քաղցր են, քան կարկտային ցանցերի տակ աճեցված խնձորները: Սակայն ստվերված խնձորներից գրեթե ոչ մեկը չի տուժել այս տարի տարածաշրջանին բաժին հասած արևի ինտենսիվ լույսից, իսկ չծածկված մրգի այգիների մինչև 18%-ը տուժել են արևից:

«Մեզ առնվազն երկու-երեք տարի է պետք՝ հետևելու եղանակային բոլոր օրինաչափությունների ազդեցություններին, որոնք կարող են տեղի ունենալ և դիտարկել տարբեր ծառատեսակների բերքատվությունն ու մրգի գույնը», - ասել է Զիմմերը:

Հետազոտողները հույս ունեն, որ հետագա փորձարկումները ցույց կտան, որ պտղատու ծառերը հիմնականում ավելի լավ են աճում արևային մարտկոցների տակ: Դա կարող է օգնել կանխել վերականգնվող էներգիայի արտադրության և գյուղատնտեսության միջև թանկարժեք հողերի համար մրցակցությունը, ինչը աճող մտահոգություն է նրանց համար, ովքեր ձգտում են պայքարել կլիմայի փոփոխության և սննդամթերքի գների աճի դեմ:

Ինքը՝ Նահտվեյը, ընդգծել է, որ կարող է օգտագործել արևային էլեկտրաէներգիան, որն արտադրվում է ֆերմայում սեփական սարքերն ու մեքենաները սնուցելու համար։ Բացի դա նա նախատեսում է էլեկտրաէներգիայով ապահովել մոտակա տասնյակ տները:

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]