Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Տեխասում բնակելի համալիր է կառուցվում, որը կապված կլինի Tesla-ի վահանակների և մարտկոցների հետ

Hightech.plus-ը գրում է, որ Տեխաս նահանգի Օսթին բնակավայրում կառուցվում է առաջին բնակելի համալիրը, որն ամբողջությամբ հագեցած է արևային տանիքով և Tesla-ի Powerwall տնային մարտկոցներով: Բնակարանների գնորդներն անմիջապես կներառվեն ընկերության էներգետիկ արտադրանքների և ծառայությունների էկոհամակարգում, ներառյալ, ըստ երևույթին, տները միացնելով վիրտուալ բաշխված էլեկտրակայանին, որը Tesla-ն նույնպես ստեղծում է Տեխասում: Մի կողմից հարմար է, մյուս կողմից այլընտրանք չկա, եթե անգամ ինչ-որ բան այն չլինի։

Ըստ Electrek-ի՝ Tesla-ն անցյալ տարի պայմանագիր է կնքել Տեխաս նահանգի Օսթին քաղաքի նոր շենքերում արևային տանիքների և Powerwall մարտկոցների լայնածավալ տեղադրման համար:

Easton Park նախագիծը նախատեսված է 12 հազար առանձնատների համար։ Այն համատեղ ձեռնարկություն է կանադական Brookfield Asset Management-ի ներդրումային հիմնադրամի, անշարժ գույքի ծրագրավորող Dacra-ի և արևային վահանակների և մարտկոցների մատակարար Tesla Energy-ի միջև:

Իլոն Մասկի ընկերությունը վաղուց է զբաղվում արևային մարտկոցների արտադրությամբ և տեղադրմամբ, թեև ոչ այնքան հաջող, որքան էլեկտրական մեքենաների արտադրությունն է։ Ընկերության մի շարք սխալներ հանգեցրել են ուռճացված գների և մատակարարումների զգալի ուշացումների: Այդ դժվարությունները դեռևս չի հաջողվել հաղթահարել մինչև վերջ։

Անցյալ եռամսյակում Tesla-ն դադարեցրել էր արևային տանիքների նոր նախագծերի պլանավորումը: Այնուամենայնիվ, Easton Park նախագիծը կարևոր քայլ է դեպի Tesla Energy-ի հիմնական նպատակը, որն է ԱՄՆ-ի յուրաքանչյուր տուն վերածել էլեկտրակայանի, որը կստեղծի, կպահի և կբաշխի էներգիան ընդհանուր ցանցին՝ օգտագործելով ընկերության արտադրանքը:

Ըստ ռիելթորի կայքի՝ տարածքի մի քանի տներ արդեն հագեցած են Tesla Solar Roof վահանակներով և Powerwall մարտկոցներով, ինչը կնվազեցնի էներգիայի ծախսերը և նույնիսկ կարող է սեփականատերերին պասիվ եկամուտ ապահովել, եթե համակարգը արտադրի ավելի շատ էներգիա, քան պահանջվում է տան կարիքների համար։

Հավանաբար ապագայում Easton Park տարածքը նաև միացված կլինի վիրտուալ էլեկտրակայանին, որը Tesla-ն ստեղծում է Տեխասում: Հարավային Կալիֆոռնիայում նմանատիպ կայանի բետա տարբերակն արդեն ներառում է 2,3 միլիոն տների սեփականատեր և թույլ է տալիս նրանց վաստակել 2 դոլար ցանցին տրվող յուրաքանչյուր կիլովատ ժամի համար:

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]