Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Ինչո՞ւ Մխիթար Զաքարյանը վայր դրեց մանդատը. հարցազրույց

Past.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «ՎերածնվողՀայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանի հետ.

Պարոն Զաքարյան, որոշում եք կայացրել վայր դնել պատգամավորական մանդատը։ Ինչո՞ւ։

Այո՛, կայացրել եմ ինձ համար շատ կարևոր որոշում։ Ըստ էության, ես իմ հանրային խոսքում արդեն անդրադարձել եմ որոշմանս պատճառներին, և դրանք, ըստ իս, առավել քան հիմնավոր են։ Հայաստանն ու Արցախն այսօր աննախադեպ լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Այսօր մշուշոտ է Արցախի ապագան, խիստ վտանգավոր են Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Իրապես վճռական փուլում ենք գտնվում, որտեղ հապաղելու, դանդաղելու իրավունք պարզապեսչունենք։

Ես համոզված եմ, որ նման իրավիճակում հայրենիքի համար սրտացավ յուրաքանչյուր ոք պիտի փորձի անել առավելագույնը, իսկ դրա կարևոր նախապայմանը ճիշտ տեղում լինելն է։ Խորհրդարանն, այո՛, ընդդիմադիր գործունեության իրականացման կարևոր հարթակ է, և շատ-շատերի համար բավական արդյունավետ հարթակ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա կարծում եմ՝ խորհրդարանից դուրս ավելի մեծ նպաստ կարող եմ բերել իմ պետությանն ու հայրենիքին։

Ինչո՞ւ հիմա։ Նախկինում չունեի՞ք ընկալում, որ խորհրդարանն ամենաարդյունավետ հարթակը չէ Ձեզ համար։

Յուրաքանչյուր որոշում հասունանալու համար ժամանակ է պահանջում։ Մյուս կողմից, կարծում եմ՝ սխալ կլիներ անմիջապես հրաժարվել խորհրդարանական գործունեության հնարավորությունից՝ առանց, առնվազն, փորձելու առավելագույնը անել։ Ես իսկապես փորձել եմ, և, կարծում եմ, որոշ հարցերում նաև հաջողել եմ։ Բայց, նորից կրկնեմ, հիմա մենք գտնվում ենք այնպիսի լուրջ մարտահրավերների առաջ և իրադարձություններն այնպիսի արագությամբ են զարգանում, որ հապաղելու ժամանակ չունենք։ Պիտի յուրաքանչյուրս լծվենք այն գործին, որը բոլորից ու ամենից լավն ենք կարողանում անել, պիտի յուրաքանչյուրս մեր դիրքը պահենք։

Արդյոք Ձեր որոշումն արդյո՞ւնք էխմբակցության կամ կուսակցության ներսում առկա տարաձայնություների, և մանդատը վայր դնելուց հետո ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել։

Իմ որոշման պատճառների մասին արդեն նշեցի, որևէ այլ պատճառ պարզապես չկա։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության իմ գործընկերների հետ: Նույն «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ ունենք միասին անցած երկար ճանապարհ, որը ժամանակի ընթացքում վերածվել է ամուր ընկերության:

Եվ, ի դեպ, մանդատը վայր դնելուց հետո ևս շարունակելու եմ աշխատելգործընկերներիս հետ՝ հանուն ընդհանուր նպատակի։ Ես չեմ հեռանում քաղաքականությունից, շարունակելու եմ գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում։ Իհարկե, ուզում եմ հիշեցնել նաև, որ ամեն գործունեություն չի, որ պարտադիր կերպով պիտի հանրային ու հրապարակային լինի։ Կա աշխատանքի լայն դաշտ մարդկանց հետ, աշխատանք տեղերում, և սրանք շատ ավելի արդյունավետ կարող են լինել։ Ես ունեմ նման աշխատանքի և՛ փորձ, և՛ պատկերացում։ Մի բան վստահաբար կարող եմ ասել՝ շարունակելու եմ հնարավորություններիս սահմաններում պայքարել հանուն մեր երկրի և կլինեմ այնտեղ, որտեղ այդ պայքարն ամենաարդյունավետ կերպով կկարողանամ իրականացնել։

Նարե Պետրոսյան