Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Դրական եզրակացություն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման ՇՄԱԳ հաշվետվությանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրի բացահանքի և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը

Ընկերությունը նախատեսում է 5 տարիների ընթացքում հանքավայրը շահագործել բաց եղանակով՝ ներկայիս տարեկան 1.0 միլիոն տոննա արտադրողականությունը հասցնելով 1.75 միլիոնի: Նախատեսվում է արդյունահանել երկու տիպի հանքաքար՝ սուլֆիդային և գաբրո: Բացահանքի շահագործմանը զուգահեռ իրականացվելու են ստորգետնյա շահագործման նախապատարսատական աշխատանքներ: Դրանից հետո արդեն Սոթքի հանքավայրը կշահագործվի ստորգետնյա եղանակով՝ տարեկան 400 հազար տոննա արտադրողականությամբ: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության եզրակացության՝ ստորգետնյա շահագործմանն անցումը նվազեցնելու է արտադրողականությունը, նախատեսվում է հանույթին զուգահեռ իրականացնել հետախուզական աշխատանքներ: Ստորգետնյա շահագործումը կիրականացվի երկու առանձին տեղամասերում: Նախագծով նախատեսվում է ստորգետնյա եղանակով մշակել 5,54 գ/տ ոսկու պարունակությամբ 6031,5 հազար տոննա հանքաքարի հաստատված պաշարներ: Ստորգետնյա մեթոդով արդյունահանվող ապրանքային հանքաքարի քանակը կազմում է 6524,9 հազար տոննա՝ ոսկու 4,36 գ/տ պարունակությամբ: Ստորգետնյա հանքի ծառայության ժամկետը կազմում է 19 տարի: 

Ըստ եզրակացության՝ հանքավայրի ընդլայնումից և վերազինումից հետո բացահանքի արտանետումներից տնտեսությանը հասցված վնասները տարեկան կկազմեն 2.45 մլն դրամ, ստորգետնյա շահագործման ժամանակ՝ 0.43 մլն դրամ: Ներկայում կազմում են՝ տարեկան 130.4 մլն դրամ: Վնասներ կկրեն նաև հողային ռեսուրսները: Այսպես՝ նախագծի իրականացման դեպքում հողային ռեսուրսներին հասցվող վնասը բացահանքի համար գնահատվել է տարեկան 299.95 մլն դրամ, իսկ ստորգետնյա հանքի համար՝ 1.6 մլն դրամ: 

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ին ներկայացված փորձաքննական պահանջներում ընկերությանը պարտադրվել է հետևել ՀՀ օրենքներին ու համապատասխան նորմերի իրականացմանը, ինչպես նաև նախագծային նորմատիվներին ու բնապահպանական պահանջներին: Այդ թվում՝ ընկերությանը պարտադրվել է ապահովել ազդակիր բնակչության համար նախատեսված առողջության ապահովման և սոցիալական ծրագրերի իրականացման հատկացումներն ու միջոցառումները: