Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Նոր համագործակցություն՝ Արցախում էներգետիկ անկախություն հաստատելու ուղղությամբ

Shtigen Group ընկերությունների խումբը և Telcell ընկերությունը միավորում են ջանքերը՝ ի նպաստ Արցախի բնակչության ապահով ու որակյալ կյանքի։

Shtigen Group ընկերությունների խումբը և Telcell ընկերությունն այսօր հուշագիր են կնքել՝ համագործակցություն սկսելով «Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում։ Նախագծի  նպատակն է` արևային էներգիայի օգտագործմամբ Արցախում հաստատել էներգետիկ անկախություն և անվտանգություն։

«Սա ռազմավարական նշանակության նախագիծ է, հետևաբար ուրախ եմ, որ մեր գործընկերների շրջանակն ընդլայնվում է՝ ներգրավելով սոցիալական պատասխանատու վարքագիծ որդեգրած այնպիսի ընկերության, ինչպիսին Telcell-ն է»,- ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

Shtigen Group - Telcell համագործակցությամբ հնարավորություն է ստեղծվում «Արևածագ Արցախում» նախագծի իրականացման համար նվիրատվություններ կատարել նաև Telcell տերմինալներով և Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով։ 

«Telcell ընկերությունը՝ որպես վճարումների ազգային օպերատոր, բացի բիզնես գործունեությունից, մշտապես մեծ կարևորություն է տվել նաև ազգային նպատակներին ծառայող նախագծերին, և ցանկացած հնարավորության դեպքում մեր պատքն ենք համարում ներդրում ունենալ նման ծրագրերում»,- նշում է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը։

«Արևածագ Արցախում» նախագիծը, որը մեկնարկել է 2022 թ․ ապրիլին, նախաձեռնել է Shtigen Group-ը՝ որպես առաջին քայլ 12 արևային ջրատաքացուցիչ նվիրաբերելով արցախյան տարբեր բնակավայրերի՝ առաջնահերթություն տալով արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ու բազմազավակ ընտանիքներին։ Նրանք առաջիկա 20 տարում անվճար տաք ջուր կունենան։

«Արցախում մասսայաբար հասանելի դարձնելով արևային տեխնոլոգիաները, ասել է թե՝ յուրաքանչյուր տուն ու կառույց «զինելով» արևային վահանակով և ջրատաքացուցչով՝ մենք մեր հայրենակիցներին ապահովագրում ենք ծանր կենցաղային խնդիրներից, որոնք առաջանում են թշնամու ոտնձգությունների հետևանքով տեղի ունեցող գազամատակարարման խափանումների պատճառով»,- ընդգծում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

«Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում արևային ջրատաքացուցիչներով է համալրվել նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը։

Մինչև ձմեռնամուտ Արցախում ևս 100  տուն կունենա արևային ջրատաքացուցիչ՝ նվազագույնը 2 տասնամյակ ապահովվելով մշտական տաք ջրով և զրոյացնելով ջրատաքացման հետ կապված կոմունալ ծախսերը։

Нет описания.