Աշխարհի ամենախելացի և գեղեցիկ ուսուցիչներն ապրում են Զապորոժիեում. Արտաշես Սարգսյան (լուսանկարներ)
Մայիսի 17-18-ին, Զապորոժիեում անցկացվեց Ուկրաինայի հայերի միության կրթական նախագծերի շարքին պատկանող՝ կրթության 9-րդ համաժողովը, որի ընթացքում ավելի քան 30 ուսուցիչներ պարգևատրվեցին պատվոգրերով: ԶՄՀՄ շքանշանին արժանացան ԿՀ նախագահ Արաքսյա Հասրաթյանն ու « Նարեկ» հայկական դպրոցի տնօրեն Նաիրա Թութունջյանը:
Ժողովի ընթացքում ամփոփվեցին ամենամյա շարադրության արդյունքները և պարգևատրվեցին հաղթողները, ընդունվեց ավարտական վկայականի վերջնական տարբերակը և կատարվեց «Պատերազմը, որ փոխեց Ռոնդոն» (թարգմանիչ՝ Ռ. Մկրտչյան) գրքի շնորհանդեսը: Ամփոփվեց 2018-19թթ. ուսումնական տարվա աշխատանքները։
Հաջորդ օրն անցավ ավելի ջերմ մթնոլորտում. անցկացվեց շրջագայություն զբոսանավով, այնուհետև հյուրերը ծանոթացան Խորտիցա կղզու և կազակների պատմության հետ։ Զապորոժիեի Ս. Աստվածածին եկեղեցում կատարվեց ուսուցիչների օրհնություն և օրն ավարտվեց դպրոցում, աշակերտների գեղեցիկ ելույթով։
Մասնակիցները իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին ԶՄՀՄ նախագահ Արտաշես Սարգսյանին, փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանին, ՀԱԵ քահանա Տեր Հուսիկին, սիրելի ուսուցիչներին և համայնքի անդամներին աջակցության համար։
































ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT