Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»

Սա ոչ միայն մեր ընկերության, այլ առհասարակ սեյսմիկ անվտանգության խնդիր է. «ԱՍԿԵ Գրուպ» ընկերության տնօրեն Հրաչյա Մուրադյան

No description available.

«ԱՍԿԵ Գրուպ» բաց բաժնետիրական ընկերությունը, որը պողպատաձուլական ոլորտում գործունեություն է ծավալում ավելի քան 10 տարի և հայտնի է բարձրորակ պողպատե ամրանների արտադրությամբ, ահազանգում է շուկայում առկա կեղծիքի մասին։ Մասնավորապես, հայտնվել է արտադրող, որն իր ամրանային ձողերի վրա սեփական անվան փոխարեն ապօրինաբար մակնշել է «ԱՍԿԵ Գրուպ» Ընկերության կրճատ անվանումը՝ «ASCE»-ն։

Ընկերության ներկայացուցիչներն այս դեպքի մասին տեղեկացել են պատահաբար, երբ որակի հսկողություն իրականացնող համապատասխան մասնագիտացված լաբորատորիայից հայտնել են, որ իրենց մոտ փորձաքննության ենթակա «ASCE»  (կեղծ) մակնշմամբ պողպատե ամրանը չի համապատասխանում սահմանված տեխնիկական պահանջներին։

 «Բնականաբար, այս հանգամանքը մեծ անհանգստություն առաջացրեց մեզ մոտ, քանի որ արտադրության ողջ գործընթացում մենք համապատասխան հսկողություններն իրականացնում ենք, և առավել քան վստահ ենք, որ «ԱՍԿԵ Գրուպ»-ի արտադրանքը համապատասխանում է որակի բոլոր չափանիշներին։ Ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ կեղծ գովազդով անբարեխիղճ արտադրողը փորձել է առավելագույնս նմանակել մեր Ընկերության արտադրանքը։ Սակայն տարբերություններն ակնհայտ են թե՛ տառատեսակի, թե՛ մետաղի գույնի և, բնականաբար, որակի առումով»,- մանրամասներ է ներկայացնում «ԱՍԿԵ Գրուպ» Ընկերության տնօրեն Հրաչյա Մուրադյանը։

ՀՀ կառավարության 2021թ․ N607-Ն որոշմամբ հաստատված «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգ»-ի պահանջների 29-րդ կետի համաձայն, յուրաքանչյուր ամրանային ձող պետք է ունենա արտադրող կազմակերպության անվանումը և ամրանի մակնիշը, գլոցվածքային մակնշում՝ ոչ ավելի քան 1.5 մետր հեռավորությամբ։

 «Առհասարակ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում տեխնիկական կանոնակարգերի նպատակը համապատասխան անվտանգություն ապահովելն է։ Տվյալ ընկերության արտադրանքը նույնիսկ չի համապատասխանում որակի ստանդարտներին և  սեյսմակայունության, առհասարակ  շինարարության առումով բազմաթիվ ռիսկեր է պարունակում։ Սա ոչ միայն մեր ընկերության, այլ առհասարակ սեյսմիկ անվտանգության խնդիր է»,-նշում է «ԱՍԿԵ Գրուպ» ընկերության տնօրեն Հրաչյա Մուրադյանը։

Նրա խոսքով՝ այս դեպքն ուղղակիորեն վարկաբեկում է իրենց Ընկերության տարիների ընթացքում ձեռք բերած բարի համբավն ու հեղինակությունը, ուստի իրենք հետևողական են լինելու պաշտպանելու իրենց օրինական շահերը, առավել ևս, երբ խոսքը մարդկանց կյանքին և անվտանգությանն է վերաբերում։ 

ՀՀ ոստիկանությունը օրերս հայտնաբերել է «ԱՍԿԵ Գրուպ» Ընկերության անունից կեղծ գովազդով սպառողներին մոլորության մեջ գցող Ընկերության արտադրամասը: Հարուցվել է քրեական գործ։

Կեղծ, անորակ և տեխնիկական պահանջներին չհամապատասխանող արտադրանք ձեռք բերելու և օգտագործելու ռիսկերից խուսափելու համար «ԱՍԿԵ Գրուպ» Ընկերության տնօրեն Հրաչյա Մուրադյանը կոչ է անում սպառողներին իրենց արտադրանքը գնել բացառապես «ԱՍԿԵ Գրուպ»-ի գործընկեր կազմակերպություններից, մասնավորապես Միկմետալ ՓԲԸ միջոցով: