Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»
Քաղաքականություն

Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերին, այդ թվում՝ լրագրողներին հաճախ են հարցնում ՝ բա վերջն ի՞նչ է լինելու։ Հավատացեք՝ մենք չունենք այդ հարցի պատասխանը։ Կարող ենք ընդամենը վտանգների մասին խոսել, վերլուծել՝ հիմնվելով փորձագետների հետ զրույցների վրա, բայց որևէ մեկս չենք կարող ասել, թե վերջն ինչ է լինելու։ Երբ այս հարցին պատասխանել չես կարողանում, մարդիկ այս շրջանում հարցնում են՝ լավ, բա ո՞ւմ ընտրենք։ Պատասխանատվություն է ինչ-որ մեկին ասել, թե նա ում ընտրի։ Ես, օրինակ՝ ունեմ «ում չընտրել» հարցի պատասխանը։

Ուզում եմ ամեն առավոտ արթնանալ ոչ թե տագնապի զգացումով, ինչպես դա լինում է վերջին տարիներին, այլ հանգիստ մտքով ու հոգով։ Ոչ թե առաջին գործողությունս լինի ստուգել լրահոսը՝ պարզելու՝ սահմանները խաղաղ են, թե ոչ, այլ զբաղվել առօրյա գործերով։ Ուզում եմ Հայաստանում իշխանության լինի քաղաքական ուժ կամ գործիչ, որն իրական, արժանապատիվ, հողեղեն, այլ ոչ թե թղթի վրա գրված ու հեղհեղուկ խաղաղություն կբերի մեր հայրենիքին։ Չեմ ուզում, որ օրերից մի օր իմ երկրի ղեկավարը՝ իր չընտրվելու վախից, սպառնա սեփական ժողովրդին հնարավոր պատերազմով։ Հակառակը՝ կայուն հոգեվիճակով այնպիսի ղեկավար լինի, որը կհեռանա այն պահին, երբ կհասկանա՝ այլևս չի կարողանում գլուխ հանել այն շիլաշփոթից, որն, ի դեպ, ինքն է եփել։ Ուզում եմ կայուն և ամուր տնտեսություն, որ էկոնոմիկայի նախարարը հպարտությամբ խոսի ստեղծված աշխատատեղերի, ոչ թե գառնուկներ ծնած ոչխարների մասին։

Ուզում եմ իշխանություն, որը կկարողանա ամուր, առանց սեթևեթանքների հարաբերություններ ունենալ հարևանների և աշխարհի տարբեր երկրների հետ, հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի ու շահավետ համագործակցության վրա, որտեղ գերակա կլինի իմ հայրենիքի շահը, իսկ զիջումները չեն լինի պարտադրված, վախի ազդեցության ներքո, այլ փոխադարձ պայմանավորվածությամբ՝ եթե ես զիջում եմ մի հարցում, դու էլ նույնը պետք է անես։ Իշխանություն, որն անտարբեր չի լինի հարևան երկրում բռնկված պատերազմի հանդեպ։ Իրանում պատերազմ է, իսկ մեր «ուրախ ավտոբուսը» չի դադարեցնում իր ընթացքը։ Գոնե պատերազմի առաջին օրերին մեր երկրի իշխանություններն իրենց վարքագծով պետք է ցույց տային զուտ մարդկային աջակցություն հարևան երկրին։ Չէ որ տարիներ առաջ, երբ շենքում մարդ էր մահանում, մեր ծնողները հրահանգում էին՝ հեռուստացույցի ձայնը ցածրացրեք, մի աղմկեք, ձեզ զուսպ պահեք, հարգեք ուրիշի վիշտը, որ վաղը նա էլ ձերը հարգի։ Իսկ վաղը մեր հարևան Իրանը կհարգի՞ մեր վիշտը, կաջակցի՞ մեզ։ Դժվարանում եմ ասել։

Չեմ ցանկանում, որ զոհված զինծառայողի մասին «Փաստի» պատրաստած նյութն ընթերցելուց հետո նրա մայրիկն ինձ գրի՝ կարծես գնացել եմ Արցախ, երեխուս շիրիմը տեսել։ Ներսումդ գոհունակություն ես ունենում, որ կարողացել ես մոր ապրումները փոխանցել թղթին, բայց չես ուզում, որ այլևս լինեն մայրեր ու հայրեր, որոնք հնարավորություն չեն ունենալու իրենց զավակներին այցելելու, որովհետև կա մեկը, որն ասում է՝ Արցախը Ադրբեջան է և վերջ։

Մեզ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ եք միայն քննադատում, լավ բան չեն արե՞լ այս իշխանությունները։ Լավ բա՞ն։ Պատերազմներում անմահացած հարյուրավոր տղաներ չունեն մահվան օր։ Որպես մահվան օր են նշում վերջին հեռախոսազրույցի օրը։ Հարյուրավորները չունեն շիրիմներ, մինչ օրս համարվում են անհետ կորած, ընդ որում՝ շատերի դեպքում տարբեր պատմություններ հուշում են, որ նրանք զոհվել են։ Հարյուրավոր տղաներին մայրերը չեն կարող անգամ ծաղիկ տանել, նրանք մնացել են Արցախում։ Ամենասարսափելին՝ շատերի մայրերը տեսել են կադրերը, թե ինչպես է թշնամին իրենց որդիների գերեզմանները քանդում։ Հարյուրավոր ծնողներ ստիպված են եղել վերահուղարկավորել իրենց որդիների մասունքները, մի դեպքում՝ շփոթմունք է եղել, և նրանց այլ զինծառայողի մասունքներ են փոխանցել, մյուս դեպքում՝ ԴՆԹ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել արդեն հուղարկավորված տղաների մասունքներ։ Հարյուրավոր ընտանիքներ չեն կարողացել մի վերջին անգամ համբուրել իրենց որդիներին ու ամուսիններին, եղբայրներին ու հայրերին։ Կարոտ են մնացել անգամ դրան։

Մենք կարող էինք խոսել դիվանագիտության, տնտեսության, գյուղատնտեսության, կրթության և մյուս ոլորտներում այս իշխանությունների գրանցած անհաջողությունների, ձախողումների մասին։ Բայց դուք դրանց մասին առանց մեզ էլ գիտեք։ Չէ, լավ չենք ապրում վերջին տարիներին, շարունակվող գնաճը և միայն թղթի վրա առկա տնտեսական աճը՝ վկա։ Մարդիկ կորցնում են իրենց այգիները մշակելու հնարավորությունը կա՛մ վարելահողերի՝ թշնամու վերահսկողության տակ անցած լինելու, կա՛մ օր օրի թանկացող պարարտանյութերի, գյուղատնտեսական տեխնիկայի և այլնի պատճառով։ Դպրոցներ են փակվում սահմանամերձ համայնքներում։ 229 դպրոց։ Դա ուղիղ հարված է բոլոր այն՝ հիմնականում գյուղական համայնքներին, որտեղ դրանք փակվում են։ Հերթական դատարկված գյուղերն ենք ունենալու։ Մի իրականության մեջ ենք ապրում, երբ երկրի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ թիրախավորում են Եկեղեցին, ազգային արժեքները, ծաղրում են հայրենասիրությունը, փոխում են Սահմանադրությունը, ուրանում են Ցեղասպանության զոհերին։ Սա լավ ապրել չէ, սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում