Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»
Տնտեսություն

Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև

Վիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ ծանր և անկանխատեսելի։ Իրանի, Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև խորացող հակամարտությունը ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական լուրջ ռիսկեր է առաջացնում Հայաստանի համար։ Եթե Մերձավոր Արևելքում իրավիճակը չկայունանա, ապա դրա անմիջական հետևանքները զգալիորեն կհասնեն նաև հայաստանյան տնտեսությանը՝ բերելով նոր ցնցումների և սոցիալական լարվածության։

Այս պայմաններում առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ Հայաստանի գործող իշխանությունը, փոխանակ կանխատեսելի ռիսկերի գնահատմամբ և հակազդման հստակ ծրագրերով զբաղվելու, շարունակում է գործել իրավիճակային տրամաբանությամբ։ Տնտեսական քաղաքականության մեջ համակարգված մոտեցման բացակայությունը ավելի է խորացնում երկրի խոցելիությունը արտաքին զարգացումների նկատմամբ։

Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ բարձիթողի վիճակում, առանց պետական ամբողջական աջակցության և ռազմավարական ծրագրավորման։ Արտադրության ոլորտը փաստացի չի զարգանում, արդյունաբերական ներուժը չի վերականգնվում, իսկ տնտեսությունը շարժվում է իներցիայով՝ առանց հստակ ուղղության։ Այս պայմաններում Հայաստանի պարենային անվտանգությունը լրջորեն վտանգված է, ինչը հատկապես տեսանելի է դառնում արտաքին շոկերի ժամանակ։
Հայաստանը երկար տարիներ ձևավորել է զգալի կախվածություն ներմուծումներից, հատկապես հարևան Իրանից։ Խոսքը վերաբերում է ոչ միայն պատրաստի արտադրանքին, այլև տարբեր ոլորտների համար կենսական նշանակություն ունեցող հումքին։ Այս կախվածությունը այսօր վերածվում է լուրջ ռիսկի՝ հաշվի առնելով տարածաշրջանային լարվածության աճը և հնարավոր մատակարարման խափանումները։

Արդեն իսկ հայաստանյան շուկայում նկատվում են գնաճային միտումներ, որոնք պայմանավորված են արտաքին զարգացումներով։ Առաջին անհրաժեշտության ապրանքների զգալի մասը ներկրվում է, և ցանկացած խափանում մատակարարման շղթայում անմիջապես արտահայտվում է գների բարձրացմամբ։ Եթե առաջիկայում չձեռնարկվեն գործուն քայլեր՝ այլընտրանքային ուղիներ գտնելու և ներմուծման աղբյուրները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, ապա ապրանքների պակասը կարող է դառնալ իրական խնդիր։

Այս ամենի բեռը, ինչպես միշտ, ընկնելու է շարքային քաղաքացիների ուսերին։ Սոցիալական վիճակի վատթարացումը, գնաճը և ապրանքների հասանելիության սահմանափակումը կարող են խորացնել արդեն առկա դժգոհությունները։ Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արտաքին մարտահրավերների պայմաններում արդյունավետ կառավարումը դառնում է ոչ թե ընտրություն, այլ կենսական անհրաժեշտություն։