Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը հայտարարություն է տարածել
Այս շաբաթ իր տեսլականը և առաջնային նպատակները հրապարակեց «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպությունը, որն ստեղծվել է Հայաստանում գործող անվտանգային, ռազմամարզական ու կրթական ոլորտի ներկայացուցիչների կողմից 2022 թվականին։
Միավորման հիմնադիր անդամներն են «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական ՀԿ-ն, «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ն, «Գոյատևման գիտակրթական կազմակերպություն «ՀԵՆՔ»» ՀԿ-ն, «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ-ն, «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամը, «Ողջ Մնալու Արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն, ռազմական և ազգայի անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը և իրավաբան, ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։
Միավորումը մասնակցել է ոլորտի մի շարք օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված դրամահավաքային և համագործակցային հարթակի «Armenian Peace» ստեղծմանը։
«Միավորումը իր գործունեության շրջանակներում ներկայումս ակտիվորեն աշխատում է Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի համար անհրաժեշտ օրենսդրական և ռազմավարական դաշտ ձևավորելու, ինչպես նաև համագործակցային լայն շրջանակ ստեղծելու ուղղությամբ», - նշեց միավորման տնօրեն Գայանե Հայրապետյանը։
Միավորման նպատակների շարքում նշվում են ռազմական և անվտանգության խնդիրներով զբաղվող ու հարակից ոլորտներում գործունեության իրականացնողների միավորման միջոցով համընդհանուր իրավունքների պաշտպանությունն ու շահերի սպասարկումը, անվտանգության և հարակից ոլորտներում առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների, միջոցների, ձևերի ու եղանակների հետազոտությունը, մշակումը և ներդրումը, համագործակցությունը տեղական եւ օտարերկյա միավորումների հետ և այլ հիմնարար սկզբունքներ։






















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...