Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող կոալիցիան
Իշխող «Ազգային դեմոկրատական դաշինքը»՝ «Բհարաթիա ջանաթա պարտի»-ի գլխավորությամբ, ձայների հաշվարկի արդյունքներով անցել է 272 տեղից, որն անհրաժեշտ է Հնդկաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար, հինգշաբթի հայտնել է երկրի ԿԸՀ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ներկայումս իշխող դաշինքը երկրի խորհրդարանի ստորին պալատում (Լոկ Սաբհա) ունի 310 տեղ: Նրա հիմնական մրցակիցն է «Հնդկական ազգային կոնգրես» քաղաքական կուսակցությունը, որը ղեկավարում է Ռահուլ Գանդին՝ ծագում է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական գերդաստանից:
Նախնական արդյունքներով՝ Կոնգրեսը, որը 2014 թվականին իր դաշնակիցների հետ ստացել էր միայն 69 տեղ, ընթացիկ տարում զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը՝ ստանալով գրեթե 2 անգամ ավելի մանդատներ:
Լոկ սաբհայի ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 11-ից մայիսի 19-ը երկրի բոլոր 29 նահանգներում եւ 7 միութենական տարածքներում: Սպասվում է, որ ընտրությունների արդյունքների մասին պաշտոնապես կհայտարարվի մայիսի 23-ի երեկոյան: Հիմնական պայքարը ծավալվել է 2 քաղաքական ուժերի միջեւ՝ իշխող «Բհարաթիա ջանաթա պարտի»-ի եւ «Հնդկական ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության միջեւ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT