Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով

Աղազարյանը հայհոյել է, կարտոֆիլավաճառը՝ ձերբակալվել

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

 

Այսօր վաղ առավոտյան «կարտոֆիլային անձրև է» տեղացել Արաբկիր վարչական շրջանում: Ավելի կոնկրետ՝ հանրությանը որպես կարտոֆիլի շուկա հայտնի տարածքում․ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը «մենամարտի է բռնվել կարտոֆիլի պարկերի հետ»։ 

Ականատեսների խոսքով՝ Աղազարյանը եկել, կանգնել է առևտրականի մեքենայի կողքին, ապա «փողոցային» բառապաշարով հայտարարել, որ պետք է դադարեցվի օրենքով արգելված փողոցային առևտուրը։ Ներկաները պատմում են՝ իշխանական պատգամավորը հունից դուրս է եկել և վեճի է բռնվել վաճառականի հետ այն պահին, երբ այդ ամենից հետո տղամարդը մոտեցել է իրեն ու հարցրել՝ հոպար ջան, ի՞նչ է եղել, ինչո՞վ օգնեմ։ Ապա սկսվել է փոխադարձ վիրավորանքների տարափը՝ թումանյանական տողերով. Է՜լ գող փիսո, է՜լ քաչալ շուն։ Հարցը հասել է իրավապահներին։ 

Մոտ 30 ոստիկաններ հինգ-վեց մեքենայով եկել ու բերման են ենթարկել կարտոֆիլ վաճառող 37-ամյա տղամարդուն, տարել են նաև նրա՝ բանջարեղենով բեռնված մեքենան։

ՔՊ-ական պատգամավորի քայլին տարածքի բնակիչները հակասական արձագանքներ են տալիս։

Մեկը բողոքում է, թե տարածքը վերածվել էր աղբանոցի, մյուսն էլ նշում՝ բա մարդիկ որտե՞ղ աշխատեն, ինչպե՞ս տուն պահեն։ 

Իսկ ի՞նքն ինչպես է մեկնաբանում սեփական քայլը։ Կիմանայինք, եթե Աղազարյանը MediaHub.am-ի նկատմամբ անձնական հակակրանքը (ասենք՝ փոխադարձ է) մի կողմ թողներ։ Ինչևէ. մեզ հարցազրույց չի տալիս իշխանական պատգամավորը, իսկ մեր գործընկերներին ասել է, թե իր կնոջ հետ առևտուր անելիս է եղել, երբ նկատել է, որ Տիգրանյան փողոցի երթևեկելի հատվածի մի մասը առևտրականները փակել և բանջարեղեն են վաճառում, հորդորել է բացել ճանապարհը, ինչին ընդդիմացել են առևտրականները և սկսվել է քաշքշոց։

Դեպքի առնչությամբ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել։ Պատգամավորը տուժող է ճանաչվել, իսկ կարտոֆիլ վաճառող անձը՝ ձերբակալվել։

Նարե Գնունի